Նորություններ

«Չելսին» Կեհիլին և Ասպիլիկուետային նոր պայմանագրեր կառաջարկի

05.02.2014, 16:56

Գարի ԿեհիլԻնչպես հայտնում է The Telegraph-ը, «Չելսին» պատրաստվում է նոր պայմանագրեր առաջարկել Գարի Կեհիլինի և Սեզար Ասպիլիկուետային:

 

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա Կեհիլն ամրագրեց իր տեղը թիմի հիմնական կազմում: Ակնհայտ է, որ Կեհիլը կմասնակցի նաև աշխարհի 2014թ-ի առաջնությանը:

 

Բարձր գնահատելով Կեհիլի հաջողությունները՝ «կապույտների» ղեկավարները պատրաստվում են նրան նոր պայմանագիր առաջարկել, որը կձգվի մինչև 2019թ-ը և որով Գարին շաբաթական 80 հզր ֆունտի փոխարեն կվաստակի 100 հզր ֆունտ:

 

«Չելսին» պատրաստվում է երկարաձգել նաև 24-ամյա Ասպիլիկուետայի հետ համաձայնագիրը: Նոր պայմանագրով իսպանացի պաշտպանի աշխատավարձը կկրկնապատկվի՝ հասնելով շաբաթական 60 հզր ֆունտի:

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

14.07.2018, 14:18

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

Անտոնիո Կոնտեին հեռացնելու հաջորդ օրը «Չելսին» հայտարարեց գլխավոր մարզչի պաշտոնում Մաուրիսիո Սարիին նշանակելու մասին։

կարդալ...