Նորություններ

«Չելսին» հետաքրքրվում է Ջեկ Բուտլանդով

29.01.2013, 19:53

Ջեկ ԲուտլանդԻնչպես հաղորդում է Sky Sports-ը, «Չելսին» առաջարկ է արել «Բիրմինգհեմին»՝ դարպասապահ Ջեկ Բուտլանդին ձեռք բերելու համար:

 

Վերջին ամսում 19-ամյա անգլիացու ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում են Պրեմիեր Լիգայի մի շարք ակումբներ: Բուտլանդը հայտնվել է «Լիվերպուլի», «Էվերթոնի», «Նյուքասլի» և «Սաութհեմպտոնի» ուշադրության կենտրոնում: Սակայն այժմ այդ ցուցակում առաջին տեղ է բարձրանում Լոնդոնի «Չելսին»:

 

«Բիրմինգհեմը» չի թաքցրել Բուտլանդին բաց թողնելու պատրաստակամությունը:

 

Մինչ այս թվում էր, թե Պետեր Չեխին կփոխարինի երիտասարդ Տիբո Կուրտուան, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս Մադրիդի «Ատլետիկոյում»:

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

14.07.2018, 14:18

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

Անտոնիո Կոնտեին հեռացնելու հաջորդ օրը «Չելսին» հայտարարեց գլխավոր մարզչի պաշտոնում Մաուրիսիո Սարիին նշանակելու մասին։

կարդալ...