Նորություններ

«Չելսին» հետաքրքրվում է վան Գինկելով

11.06.2013, 17:11

Մարկ վան ԳինկելՀոլանդիայի երիտասարդական հավաքականի և «Վիտեսի» կիսապաշտպան Մարկո վան Գինկելի գործակալը հաստատել է, որ իր հաճախորդի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»:

 

Դեռևս մայիսին տեղեկություններ էին հայտնվել, որ «կապույտները» հետաքրքրվում են հոլանդական ֆուտբոլի երիտասարդ տաղանդներից մեկով: Սակայն 20-ամյա վան Գինկելը հայտնվել է նաև «Այաքսի» և եվրոպական այլ ակումբների ուշադրության կենտրոնում ևս:

 

-«Չելսին» հետաքրքրված է, մենք դա չենք ժխտում: Բայց այլ ակումբներ ևս կան: «Այաքսը» պատրաստ է պաշտոնական առաջարկ անել «Վիտեսին», բայց նրանք չեն ցանկանում բանակցել նրանց հետ:

 

Իրավիճակն այսպիսին է, մենք պետք է սպասենք Եվրոպայի երիտասարդական առաջնության ավարտին և այդ ժամանակ որոշենք, թե ինչն ամենալավը կլինի,- De Telegraaf-ին տված հարցազրույցում հայտնել է գործակալ Կարլ Յանսենը:

 

Հավելենք, որ Մարկոն դեռ 2 տարվա պայմանագիր ունի «Վիտեսի» հետ: Այս մրցաշրջանում Վան Գինկելն անցկացրել է 33 խաղ, խփել 8 գոլ` ստանալով տարվա երիտասարդ խաղացողի կոչումը:

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

14.07.2018, 14:18

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

Անտոնիո Կոնտեին հեռացնելու հաջորդ օրը «Չելսին» հայտարարեց գլխավոր մարզչի պաշտոնում Մաուրիսիո Սարիին նշանակելու մասին։

կարդալ...