Նորություններ

«Չելսին» նոր պայմանագիր կառաջարկի Գարի Կեհիլին

05.01.2014, 11:57

Գարի Կեհիլ«Չելսին» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել իր կենտրոնական պաշտպան Գարի Կեհիլին:

 

Ժոզե Մոուրինյոյի գալուց հետո խնդիր առաջացավ որոշել, թե պաշտպանության կենտրոնում ով ավելի լավ կհամագործակցի թիմի ավագ Ջոն Թերրիի հետ՝ Գարի Կեհիլը, թե Դավիդ Լուիզը:

 

Մրցաշրջանի առաջին կեսից հետո կարելի է վստահաբար ասել, որ 28-ամյա Կեհիլն ավելի շատ վստահություն ունի Մոուրինյոյի մոտ: Այժմ, ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, Մոուրինյոն ցանկանում է Կեհիլին լոնդոնյան ակումբում պահել մինչև 2017թ-ը:

 

Հիշեցնենք, որ Կեհիլը «Չելսի» է տեղափոխվել 2012թ-ի հունվարին՝ «Բոլթոնից»: «Ազնվականների» հետ Կեհիլը հաղթել է Չեմպիոնների Լիգայում և Եվրոպա Լիգայում:

Չելսին հաղթեց Արսենալին և նվաճեց Եվրոպա Լիգայի գավաթը (տեսանյութ)

30.05.2019, 00:51

Չելսին հաղթեց Արսենալին և նվաճեց Եվրոպա Լիգայի գավաթը (տեսանյութ)

Բաքվի Օլիմպիական մարզադաշտում կայացավ Եվրոպա Լիգայի եզրափակիչը, որտեղ միմյանց հետ մրցեցին երկու անգլիական ակումբներ՝ «Արսենալը» և «Չելսին»։

կարդալ...

«Լիվերպուլ» 2-0 «Չելսի» (տեսանյութ)

14.04.2019, 21:22

«Լիվերպուլ» 2-0 «Չելսի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր «Լիվերպուլը» հյուրընկալել էր լավագույն քառյակի համար պայքարող «Չելսիին»։

կարդալ...