• Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Հադերսֆիլդ Թաուն
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Ուոթֆորդ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Սուոնսի Սիթի
  • Ստոկ Սիթի
  • Վեստ Բրոմվիչ Ալբիոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Տոտտենհեմ Հոտսպուր

    Նորություններ

    «Չելսին» պաշտոնանկ արեց Մոուրինյոյին

    17.12.2015, 19:33

    Jose-Mourinho«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրեց Ժոզե Մոուրինյոյին։ Այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։

     

    «Սթեմֆորդ Բրիջում» պորտուգալացի մասնագետի երկրորդ շրջանը սկսեց 2013 թվականին։ Ժոզեն կարճ ժամկետում փոխեց ակումբը և արդեն երկրորդ տարում հաղթեց Պրեմիեր Լիգան, ինչպես նաև Լիգայի գավաթը։

     

    Սակայն Մոուրինյոյի համար երրորդ մրցաշրջանը ձախողվեց։ Օգոստոսին «կապույտներն» Անգլիայի սուպերգավաթային խաղում պարտվեցին «Արսենալին», իսկ մեկ շաբաթ հետո Պրեմիեր Լիգայում զիջեցին «Սուոնսի Սիթիին»։ Այդ խաղում Մոուրինյոն վիճեց Եվա Կարնեյրոյի հետ, ով հետո կորցրեց աշխատանքը։

     

    Այդ պահից Ժոզեն բազում սկանդալների մեջ է հայտնվել՝ մեկ քննադատելով իր գործընկեր Արսեն Վենգերին, մեկ մրցավարներին, իսկ «Լեսթեր Սիթիից» կրած պարտությունից հետո, անգամ իր ֆուտբոլիստներին։

     

    Այս պարագայում, Պրեմիեր Լիգայի մեկնարկային 16 խաղերից 9-ում պարտություն կրելուց հետո, «Չելսին» որոշեց բաժանվել ակումբի 110-ամյա պատմության ամենահաջողակ մարզչից։

     

    Այժմ «ազնվականները» նոր մարզիչ են փնտրում։ Հաղորդվում է, որ կարճաժամկետ պլանների համար ակումբ կհրավիրվի Գուս Հիդինգը, իսկ այդ ընթացքում «Չելսին» կփորձի համաձայնության գալ «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ։

    «Չելսի» 0-1 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

    01.10.2017, 00:09

    «Չելսի» 0-1 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

    Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր «Չելսին» հյուրընկալել էր «Մանչեսթեր Սիթիին»։

    կարդալ...

    Չեմպիոնների Լիգա․ «Ատլետիկո» 1-2 «Չելսի» (տեսանյութ)

    28.09.2017, 10:35

    Չեմպիոնների Լիգա․ «Ատլետիկո» 1-2 «Չելսի» (տեսանյութ)

    Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի իր երկրորդ խաղում «Չելսին» հյուրընկալվել էր իսպանական «Ատլետիկոյին»։

    կարդալ...