Նորություններ

«Չելսին» և «ՊՍԺ»-ն պայքարում են Ժոզե Մոուրինյոյի համար

10.02.2013, 20:24

Ժոզե Մոուրինյո«Մադրիդի Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժվար թե իր չորրորդ մրցաշրջանը անցկացնի «արքայական ակումբում»: Պորտուգալացի մասնագետը արդեն  ուսումնասիրում է եղած առաջարկները:

 

Ինչպես հայտնում է The Times հեղինակավոր պարբերականը, Մոուրինյոյի գլխավոր հավակնորդները համարվում են նրա նախկին ակումբ «Չելսին», որն այժմ հիմնական մարզիչ չունի, և «ՊՍԺ»-ն, որն այդքան էլ գոհ չէ իր ներկայիս մարզիչ Կարլո Անչելոտիից:

 

Աղբյուրի հաղորդմամբ, Մոուրինյոյի մտերիմ ընկերները Ժոզեի՝ Մադրիդում մնալու հավանականությունը գնահատում են ընդամենը 5 տոկոս: Ընթացիկ մրցաշրջանում Մոուրինյոն տարաձայնություններ ունի ակումբի ֆուտբոլիստների և ղեկավարության հետ:

 

Ավելացնենք, որ Ժոզե Մոուրինյոն դեռ որոշում չի կայացրել իր ապագայի մասին:

«Լիվերպուլ» 0-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

07.10.2018, 21:23

«Լիվերպուլ» 0-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում կենտրոնական խաղում միմյանց էին հանդիպել առաջատարներից «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին»։

կարդալ...

«Սաութհեմպտոն» 0-3 «Չելսի» (տեսանյութ)

07.10.2018, 19:09

«Սաութհեմպտոն» 0-3 «Չելսի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվել էր 16-րդ հորիզոնականում գտնվող «Սաութհեմպտոնին»։

կարդալ...