Նորություններ

«Չելսի» 1-2 «Կրիստալ Փելես» (տեսանյութ)

29.08.2015, 20:00

PalaceՊրեմիեր Լիգայի 4-րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» լոնդոնյան դերբիում հանդիպել էր «Կրիստալ Փելեսին»։

 

Ընթացիկ մրցաշրջանն անհաջող մեկնարկած «ազնվականներն» անակնկալ պարտություն կրեցին սեփական հարկի տակ։ Ալան Պարդյուի թիմը հաղթեց 1-2 հաշվով և բարելավեց իր դիրքերը մրցաշարային աղյուսակում։

 

Հանդիպման հաշիվը 65-րդ րոպեին բացեց երիտասարդ Բակարի Սակոն։ 79-րդ րոպեին «Չելսիի» նորեկ Ռադամել Ֆալկաոն վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն ընդամենը 2 րոպե հետո հյուրերի պաշտպան Ժոել Ուորդը խփեց իր թիմի հաղթական գնդակը։

 

Գոլեր․ Սակո՝ 65ր, Ֆալկաո՝ 79, Ուորդ՝ 81ր։

«Մանչեսթեր Սիթի» 3-0 «Ֆուլհեմ» (տեսանյութ)

16.09.2018, 10:16

«Մանչեսթեր Սիթի» 3-0 «Ֆուլհեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր առաջնության նորեկներից «Ֆուլհեմին»։

կարդալ...

«Չելսի» 4-1 «Քարդիֆ Սիթի» (տեսանյութ)

16.09.2018, 10:07

«Չելսի» 4-1 «Քարդիֆ Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում «Չելսին» հյուրընկալել էր առաջնության նորեկ «Քարդիֆ Սիթիին»։

կարդալ...