Նորություններ

«Չելսի» 3-3 «Էվերթոն» (տեսանյութ)

16.01.2016, 21:07

Chelsea-EvertonՊրեմիեր Լիգայի 22-րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» ընդունել էր 11-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնին»։

 

«Սթեմֆորդ Բրիջում» գոլառատ խաղ ստացվեց, որն ավարտվեց մարտական ոչ ոքիով։ Հանդիպման բոլոր վեց գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում։ Նախ հյուրերը հաղթում էին 0-2 հաշվով, հետո 2 րոպեի ընթացքում Սեսկ Ֆաբրեգասը հավասարեցրեց հաշիվը՝ գոլի և գոլային փոխանցման շնորհիվ։ Հիմնական ժամանակի վերջին րոպեին Ֆունես Մորին կրկին առաջ մղեց հյուրերին, իսկ արդեն ավելացված ժամանակի վերջին րոպեին Ջոն Թերրին հաշիվը դարձրեց 3-3։

 

Այս հանդիպումից հետո «Էվերթոնը»՝ վաստակած 29 միավորով մտավ առաջին տասնյակ։

 

Գոլեր․ Թերրի՝ 50ր (ինքն․), 90+8ր, Միրալյաս՝ 56ր, Կոստա՝ 64, Ֆաբրեգաս՝ 66ր, Մորի՝ 90ր։

Լիվերպուլը Չեմպիոնների Լիգայի գավաթը զիջեց Մադրիդի Ռեալին (տեսանյութ)

27.05.2018, 10:17

Լիվերպուլը Չեմպիոնների Լիգայի գավաթը զիջեց Մադրիդի Ռեալին (տեսանյութ)

Գարեթ Բեյլի դուբլի դուբլի շնորհիվ «Մադրիդի Ռեալը» Չեմպիոնների Լիգայի եզրափակչում 3-1 հաշվով հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ։

կարդալ...

«Տոտտենհեմ» 5-4 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

13.05.2018, 20:25

«Տոտտենհեմ» 5-4 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 38-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էլ 9-րդ հորիզոնականում գտնվող «Լեսթեր Սիթիին»։

կարդալ...