Նորություններ

«Չելսի» 6-0 «Արսենալ» (տեսանյութ)

22.03.2014, 18:39

«Չելսի» - «Արսենալ»Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ «Սթեմֆորդ Բրիջում», ուր լոնդոնյան դերբիում միմյանց էին հանդիպել «Չելսին» և «Արսենալը»:

 

Լոնդոնյան այս հակամարտությունում «Չելսին» ջախջախիչ հաղթանակ տարավ «Արսենալի» նկատմամբ:

 

Արդեն խաղի 7-րդ րոպեին հաշիվը 2-0 էր: Գոլերի հեղինակ էին դարձել Սամուել Էտո'Օն և Անդրե Շյուրլեն: Հանդիպման 15-րդ րոպեին իրենց տուգանայինում Օքսլեյդ-Չեմբերլենի ձեռքով խաղի պատճառով դաշտից սխալմամբ հեռացվեց Կիերան Գիբսը և «Արսենալի» դարպասը նշանակվեց 11 մետրանոց հարված, որը դիպուկ  իրացրեց Էդեն Ազարը՝ 3-0: Իսկ առաջին խաղակեսի վերջնամասում հանդիպման հաշիվը 4-0 դարձրեց Օսկարը:

 

2-րդ խաղակեսը նույնպես անցավ «Չելսիի» առավելությամբ: Խաղի 66-րդ րոպեին դուբլի հեղինակ դարձավ Օսկարը՝ 5-0, իսկ 71-րդ րոպեին «Չելսիի» կազմում իր առաջին գնդակը խփեց Մոհամեդ Սալահը՝ 6-0:

 

Այս հաղթանակից հետո «Չելսին»՝ վաստակած 69 միավորով կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը:

 

Գոլեր. Էտո'Օ՝ 5ր, Շյուրլե՝ 7ր, Ազար՝ 17ր (11մ), Օսկար՝ 42ր, 66ր, Սալահ՝ 71ր:

Հեռացում. Գիբս՝ 15ր:
Դիտել հանդիպման ամբողջական տեսագրությունը

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

11.04.2018, 00:38

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Այսօր կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումներից երկուսը։ «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» ընդունել էր «Լիվերպուլին»։

կարդալ...

«Արսենալ» 3-2 «Սաութհեմպտոն» (տեսանյութ)

08.04.2018, 19:31

«Արսենալ» 3-2 «Սաութհեմպտոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր վտանգավոր գոտում գտնվող «Սաութհեմպտոնին»։

կարդալ...