Նորություններ

Չեխ. «Եվ նորից առանց հաղթանակի և տիտղոսի…»

17.12.2012, 14:52

Պետր ՉեխԼոնդոնյան «Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը հիասթափված հայտնել է, որ իր թիմը նորից մնաց առանց տիտղոսի, սակայն հույս է հայտնել, որ կարող են հաղթել մնացած մրցաշարերում:

 

-Եվ նորից առանց հաղթանակի և տիտղոսի… Տխուր է: Մենք բոլորս հիասթափված ենք: Այսօր, մեզ մոտ նորից ոչինչ չէր ստացվում: Խոսքս վերջնական հարվածի մասին է: Առաջին խաղակեսին գնդակն ամբողջությամբ մեզ մոտ էր, սակայն գոլ չխփեցինք: Իսկ խաղի ավարտին կորցրինք երկու փայլուն պահ: Չեմ հասկանում, թե ինչ է կատարվում թիմի հետ: Տպավորություն է ստեղծվում, որ ֆուտբոլիստները պարզապես չեն հասկանում միմյանց:

 

Մնացած մյուս մրցաշարերում պետք է փորձենք հաղթել: Դժվար կլինի, բայց մենք այլ տարբերակ չունենք,- ասել է Չեխը:

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

14.07.2018, 14:18

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

Անտոնիո Կոնտեին հեռացնելու հաջորդ օրը «Չելսին» հայտարարեց գլխավոր մարզչի պաշտոնում Մաուրիսիո Սարիին նշանակելու մասին։

կարդալ...