Նորություններ

Չեմպիոնների Լիգա․ «Հոֆենհայմ» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

16.08.2017, 07:34

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի անցումային խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր գերմանական «Հոֆենհայմին»։

 

Յուրգեն Կլոպի սաները 1-2 հաշվով հաղթանակ տարան մրցակցի հարկի տակ։ Հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին գեղեցիկ հարվածով բացեց երիտասարդ Թրենթ Ալեքսանդր-Առնոլդը։ Երկու գոլ գրանցվեց հանդիպման վերջնամասում։ Նախ «Հոֆենհայմի» կիսապաշտպանը գնդակն ուղարկեց սեփական թիմի դարպասը, ապա Մարկ Ուտը կրճատեց հաշվի տարբերությունը։

 

Պատասխան խաղը կկայանա օգոստոսի 23֊ին՝ «Էնֆիլդում»։

 

Գոլեր․ Ալեքսանդր-Առնոլդ՝ 35ր, Նորդվեյտ՝ 74ր (ինքն․), Ուտ՝ 87ր։

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...

«Լիվերպուլը» ներկայացրել է Նաբի Կեյտային

28.06.2018, 16:48

«Լիվերպուլը» ներկայացրել է Նաբի Կեյտային

«Լիվերպուլը» կիսապաշտպան Նաբի Կեյտային ներկայացրել է որպես իր ֆուտբոլիստ։ Հիշեցնենք, որ մերսիսայդցիները «Լայպցիգի» հետ համաձայնության էին եկել դեռ նախորդ օգոստոսին։ Հունվարին «կարմիրները» փորձեցին արագացնել տեղափոխությունը, սակայն ապարդյուն։

կարդալ...