Նորություններ

Չեմպիոնների Լիգա. «Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախեց «Օլիմպիակոսին» և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

20.03.2014, 01:38

ManUTDՉեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղն անցկացրին «Մանչեսթեր Յունայթեդը» և «Օլիմպիակոսը»: Թիմերն այս անգամ հանդիպել էին «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում:

 

Հունաստանում կայացած խաղն ավարտվել էր «Օլիմպիակոսի» վստահ հաղթանակով՝ 2:0: «Կարմիր սատանաներն»՝ իրենց նախկին ելույթների համեմատ, այս խաղին կերպարանափոխված էին ներկայացել: Դևիդ Մոյեսի թիմը բավական արագ և ագրեսիվ ֆուտբոլ խաղաց, ինչի շնորհիվ էլ ջախջախեց մրցակցին՝ 3:0: «Յունայթեդի» հարձակման գծում փայլեց Ռոբին վան Պերսին, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ: «Յունայթեդը» երկու խաղերի արդյունքում հաղթեց 3:2 հաշվով և դուրս եկավ հաջորդ փուլ:

 

Ավելացնենք, որ մինչ այս Պրեմիեր Լիգայի ակումբներից Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի ուղեգիր էր նվաճել նաև «Չելսին»:

 

Գոլեր. վան Պերսի՝ 25ր (11մ), 45ր, 51ր:

«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի չեմպիոն (տեսանյութ)

12.05.2019, 19:50

«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի չեմպիոն (տեսանյութ)

Այսօր միաժամանակ կայացան Պրեմիեր Լիգայի 38-րդ տուրի բոլոր 10 հանդիպումները։ Չեմպիոնական պայքարում գտնվող «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Բրայթոնին»։

կարդալ...

Մերօրյա ֆուտբոլի 8 ամենաուժեղ դարպասապահները

03.05.2019, 11:21

Մերօրյա ֆուտբոլի 8 ամենաուժեղ դարպասապահները

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայկական Interfootball Armenia Յութուբյան ալիքի հերթական տեսանյութը, որում խոսվում է մերօրյա ֆուտբոլի 8 ամենաուժեղ դարպասապահների մասին։

կարդալ...