Նորություններ

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

11.04.2018, 00:38

Այսօր կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումներից երկուսը։ «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» ընդունել էր «Լիվերպուլին»։

 

«Էնֆիլդում» թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր «կարմիրների» 3-0 հաշվով հաղթանակով։ Այս անգամ էլ ավելի ուժեղ էին մերսիսայդյան ակումբի ֆուտբոլիստները, որոնք կամային հաղթանակ տարան։

 

Հանդիպման հաշիվը 2-րդ րոպեին բացեց Գաբրիել Ժեսուսը։ Երկրորդ խաղակեսում նախ Մոհամեդ Սալահը վերականգնեց հաշվի հավասարությունը, ապա Ռոբերտո Ֆիրմինոն խփեց հյուրերի հաղթական գնդակը։

 

Երկու խաղերի արդյունքում «Լիվերպուլը» հաղթեց 5-1 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Գոլեր․ Ժեզուս՝ 2ր, Սալահ՝ 56ր, Ֆիրմինո՝ 77ր։

Այս հայտնի ֆուտբոլիստներին չէին հավատում, բայց նրանք հաղթեցին բոլորին (տեսանյութ)

19.02.2019, 22:41

Այս հայտնի ֆուտբոլիստներին չէին հավատում, բայց նրանք հաղթեցին բոլորին (տեսանյութ)

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայկական «Interfootball Armenia» ալիքի պատրաստած տեսանյութը։ Հայտնի ֆուտբոլիստներ, որոնց չէին հավատում, բայց նրանք հաղթեցին բոլորին։

կարդալ...

«Մանչեսթեր Սիթի» 6-0 «Չելսի» (տեսանյութ)

10.02.2019, 21:52

«Մանչեսթեր Սիթի» 6-0 «Չելսի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էթիհադ» մարզադաշտում, ուր «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Չելսիին»։

կարդալ...