Նորություններ

Պաբլո Սաբալետան նոր պայմանագիր ստորագրեց «Սիթիի» հետ

19.08.2013, 19:58

Պաբլո Սաբալետա«Մանչեսթեր Սիթիի» աջ պաշտպան Պաբլո Սաբալետան չորս տարով երկարաձգել է պայմանագիրը «քաղաքայինների» հետ:

 

Պաբլոն «Սիթիում» է 2008թ-ից: Այդ պահից նա մանչեսթերյան ակումբում մասնակցել է 175 հանդիպման: «Սիթիի» հետ նա հաղթել է Պրեմիեր Լիգան, Անգլիայի գավաթը, իսկ նախորդ տարի ճանաչվեց իր թիմի լավագույն ֆուտբոլիստը:

 

Ակնհայտ է, որ «Սիթիի» նոր մարզիչ Մանուել Պելեգրինին մեծ հույսեր է կապում 28-ամյա արգենտինացու հետ:

 

-Ես այստեղ եմ արդեն հինգ տարի և ինձ զգում եմ ինչպես տանը: Պայմանագրի երկարաձգումը ինձ շատ ուրախացրեց: Ես սիրում եմ «Սիթին» և Պրեմիեր Լիգան,- ասել է Սաբալետան:

Ռուբեն Դիաշը տեղափոխվում է Մանչեսթեր Սիթի

26.09.2020, 22:10

Ռուբեն Դիաշը տեղափոխվում է Մանչեսթեր Սիթի

Պորտուգալիայի հավաքականի և Բենֆիկայի կենտրոնական պաշտպան Ռուբեն Դիաշը տեղափոխվում է Մանչեսթեր Սիթի, հաղորդում է Record Portugal -ը։   Գործարքի մանրամասներից հայտնի է, որ անգլիական ակումբը կվճարի 55-60 միլիոն ֆունտ, ինչպես նաև Պիրենեյան թերակղզի կտեղափոխվի Նիկոլոս Օտամենդին։  Պաշտոնական հայտարարությունը կլինի եկող շաբաթվա ընթացքում։  

կարդալ...

Մանչեսթեր Սիթին նոր տրանսֆերային նպատակ ունի՞

19.09.2020, 23:20

Մանչեսթեր Սիթին նոր տրանսֆերային նպատակ ունի՞

Ըստ իսպանական AS-ի Մանչեսթեր Սիթին պատրաստ է 50 միլիոն եվրո վճարել Սևիլիայի պաշտպան Ժյուլ Կունդեի համար։ Պարբերականը հայտնում է, որ Կուլիբալիի հետ բանակցությունները մտել են փակուղի և այժմ ֆրանսիացի 21-ամյա պաշտպանի տրանսֆերը առաջնսյին է Գվարդիոլայի թիմի համար։

կարդալ...