Նորություններ

Պաուլինյոն «Տոտտենհեմին» կպատասխանի Կոնֆեդերացիայի գավաթի ավարտից հետո

23.06.2013, 18:54

Պաուլինյո«Կորինտիանսի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պաուլինյոն իր տեղափոխության համար «Տոտտենհեմին» կպատասխանի Կոնֆեդերացիայի գավաթի ավարտից հետո:

 

Այս շաբաթ պարզ դարձավ, որ «Կորինտիանսը» համաձայնվել է 17 մլն ֆունտի դիմաց 24-ամյա կիսապաշտպանին զիջել «Տոտտենհեմին»: Պաուլինյոն հաստատել է այդ ինֆորմացիան, սակայն նշել է, որ առայժմ որոշում չի կայացրել, քանի որ այժմ տրամադրված է հավաքականում իր ելույթների վրա:

 

-«Տոտտենհեմը» պաշտոնական առաջարկ է արել «Կորինտիանսին»: Նախ ես կխոսեմ ընտանիքիս հետ և հետո որոշում կկայացնեմ: Սակայն այդ ամենը Կոնֆեդերացիայի գավաթից հետո,- ասել է Պաուլինյոն: talkSPORT.

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...