Նորություններ

Պատերա՞զմ, ուրեմն պատերազմ (ՈւԵՖԱ - Մանչեսթեր Սիթի)

17.02.2020, 12:39

«Ես ամբողջովին վստահում եմ ղեկավարությանը»,_ պատասխանեց Գվարդիոլան, երբ մեկ ամիս առաջ լրագրողը նրան հարցրեց ՈՒԵՖԱ-ի հետաքննության մասին կապված ակումբի ֆինանսական ֆեյր-փլեյի խախտումների հետ (ՖՖՓ): Իսկ արդեն փետրվարի սկզբին գերմանական հեղինակավոր Der Spiegel ը հաղորդագրություն տարածեց՝ հիմնվելով իր աղբյուրների վրա, որ Մանչեսթեր Սիթիին երկու տարի ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո խաղերից որակազրկում է սպառնում, ինչը դրանից երկու շաբաթ անց պաշտոնապես հայտարարեց ՈՒԵՖԱ-ն:

 

Մի կարևոր մեջբերում.  Der Spiegelը ու Պորտուգալիայի քաղաքացի Ռուի Պինտուն, ով football leaks-ի հիմնադիրներից է համարվում, հենց այս երկուսի շնորհիվ հանրությունը իմացավ Ման. Սիթիի ղեկավարության գաղտնի էլեկտրանային հաղորդագրությունների մասին:  Որպեսզի չձանձրացնեմ հարգելի ընթերցողիս, տարբեր հաշվետվություններով, նշեմ, որ տարբեր ժամանակահատվածներում Ման. Սիթին սխալ թվեր է ներկայացրել ՈՒԵՖԱ, օրինակ  2013/2014 մրցաշրջանում անգլիական ակումբը ստացել է 57 միլիոն ֆունտ  որպես հովանովոր հանդիսացող Էթիհադ ընկերության կողմից, բայց գաղտնի նամակագրությունից հայտնի է դարձել, որ այդքանից միայն 8 միլիոն ֆունտն է փոխանցել Էթիհադը, և այսպես մի քանի մրցաշրջան: Բայց այստեղ մի հարց է առաջանում. բա՞ ՊՍԺ-ն... չէ որ անալոգային իրավիճակում է նաև Փարիզի ակումբը, այ այստեղ ի հայտ է գալիս մի այլ կարևոր հանգամանք, ուրեմն այսպես.

Ասել, որ Ման. Սիթին ու ՈՒԵՖԱ-ն իրար չեն սիրում, դա նշանակում է ոչինչ չասել:

Սայմն ԿլիֆֆՄանչեսթեր Սիթիի փաստաբանական գրասենյակի ղեկավարն է Սայմոն Կլիֆֆը: Հենց նա 2008-ին օգնեց Աբու-Դաբիի թագավորական ընտանիքին գնել ակումբը:   Football Leaks-ի վերծանած հաղորդագրություններից երկուսը ուղղակի մեխ են խրում Ման. Սիթիի պաշտպանության գործում, վերը հիշատակված Սայմոն Կլիֆֆը անձնական հաղորդագրությունով գրում է, որ «ակումբը կծախսի 30 միլիոն աշխարհի լավագույն 50 լավագույն իրավաբաններին վարձելու համար և 10 տարի կդատվի ՈՒԵՖԱ-ի հետ, քան կհետևի ՖՖՓ-ի կանոններին» և մյուսը, որն իմ կարծիքով էլ ավելի կարևոր է. « մեկը գնաց, մնացին վեցը»,  Սայմոն Կլիֆֆը դա գրել էր ՖՖՓ-ի հանձնաժողովի նախագահի ՝ Ժան-Լյուկ Դեհանեյի մասին, ով 73 տարեկան հասակում վախճանվել էր: Իսկ հիմա այդ հանձնաժողովը գլխավորում է Բելգիայի նախկին վարչապետ, Դեհայեի կուսակից ու ընկեր Իվ Լետերմը, ու այսքանից հասկանալի է դառնում ՖՖՓ-ի սկզբունքայինությունը Սիթիի գործի հետ կապված:Ժան-Լյուկ Դահանեն և Իվ Լետերմը

 

Անգլիական ակումբը դեռ կդիմի CAS (մարզական արբիտրաժային դատարան), նույնիսկ հայտնի է դարձել ակումբի ծրագրերի անվանումները ՝ CAS1, CAS2, ու գործը կարող է ձգձգվել, բայց այս ամոթալի պատմության մեջ տուժում են ֆուտբոլասերները, ֆուտբոլիստները: Ցավալի կլինի ՉԼ-ում չտեսնել Պեպ Գվարդիոլայի թիմին:

 

Ամեն ինչից զատ, սա դրամա է, ֆուտբոլ խաղը, վաղուց միայն խաղադաշտի խաղ չէ, կաբինետներում ավելի ուժեղ խաղեր են ընթանում...

Հիվանդացեք միայն ֆուտբոլով:

Հեղինակ՝ Կարեն Պողոսյան

Սուլշերի ժամանակաշրջան, նվաճումներ և ձախողումներ (վերլուծություն)

22.06.2020, 17:06

Սուլշերի ժամանակաշրջան, նվաճումներ և ձախողումներ (վերլուծություն)

Յունայթեդում վստահության բացակայության, Սուլշերի սխալների ու նվաճումների, 2006 թվականից հետո ձմեռային լավագույն տրանսֆերի և թիմի նոր քաղաքականության մասին.

կարդալ...

Բարբարոսություն Էնֆիլդում

15.03.2020, 17:09

Բարբարոսություն Էնֆիլդում

Լիվերպուլ-Ատլետիկո Մադրիդ խաղից հետո բավականին բուռն կերպով քննարկվում էր մադրիդցիների՝ հաղթանակին արժանի չլինելու կարծիքները, հատկապես բարկացած էր Մայքլ Օոունը, ով վրդովված փորձում էր ապացուցել, որ Ատլետիկոն չպետք է անցներ հաջորդ փուլ:

կարդալ...