• Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Հադերսֆիլդ Թաուն
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Ուոթֆորդ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Սուոնսի Սիթի
  • Ստոկ Սիթի
  • Վեստ Բրոմվիչ Ալբիոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Տոտտենհեմ Հոտսպուր

    Նորություններ

    Պարդյուն դժգոհ է մրցավարների աշխատանքից

    15.02.2013, 14:52

    Ալան Պարդյու«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն քննադատել է մրցավարական այն բրիգադին, որը երեկ դատեց Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի «Նյուքասլ»-«Մետալիստ» հանդիպումը:

     

    «Սեյնտ Ջեյմս Պարկում» «կաչաղակները» 0:0 խաղացին ուկրաինական թիմի դեմ: Նման արդյունքի համար «Նյուքասլը» մեղադրում է մրցավարներին, որոնք չհաշվեցին Պապիս Սիսեի խփած երկու գոլերը:

     

    Երկու դեպքում էլ եզրային մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ, սակայն կրկնությունները հակառակն են ցույց տալիս: Հենց այս դրվագներին էլ Պարդյուն ամենաշատն է անդրադարձել մամլո ասուլիսի ժամանակ:

     

    -Երկու գոլերն էլ ճիշտ էին: Կարող եմ հասկանալ, երբ մրցավարները սխալվում են մեկ անգամ, սակայն ոչ երկու…

     

    Որպես կանոն՝ նման դեպքերում որոշումը կատարվում է հօգուտ հարձակվողի: Սա շատ դժվար է հասկանալ:

     

    Նրանք («Մետալիստը») լավ թիմ են, սակայն նրանք այսօր լավագույնը չէին դաշտում,- հայտնել է Պարդյուն: ESPN

    «Չելսի» 3-1 «Նյուքասլ» (տեսանյութ)

    02.12.2017, 18:21

    «Չելսի» 3-1 «Նյուքասլ» (տեսանյութ)

    Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրում «Չելսիի» մրցակիցը 12-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդն» էր։

    կարդալ...

    Եվրոպա Լիգա․ «Արսենալը» և «Էվերթոնը» պարտություն կրեցին (տեսանյութ)

    24.11.2017, 13:33

    Եվրոպա Լիգա․ «Արսենալը» և «Էվերթոնը» պարտություն կրեցին (տեսանյութ)

    Եվրոպա Լիգայի խմբային փուլի իրենց վերջին խաղերն անցկացրին «Արսենալը» և «Էվերթոնը»։ Լոնդոնյան ակումբը հյուրընկալվել էր գերմանական «Քյոլնին», մերսիսայդցիներն ընդունել էին իտալական «Ատալանտային»։

    կարդալ...