Նորություններ

Պելեգրինին «Չելսիին» ֆավորիտ չի համարում

10.02.2014, 16:53

Մանուել Պելեգրինի«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտնել է, որ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Չելսիին» չի համարում չեմպիոնական պայքարում ֆավորտ:

 

Վերջին 3 խաղերի ընթացքում «Սիթին» և «Արսենալը» վաստակել են ընդամենը 4 միավոր, ինչի շնորհիվ էլ «Չելսին» շրջանցել է նրանց: Սակայն Պելեգրինին կարծում է, որ դա «Չելսիին» ֆավորիտ չի դարձնում:

 

-Շատ դժվար է հասկանալ, թե ով է ֆավորտը: Իմ կարծիքով, ֆավորիտն «Արսենալն» է: 25 տուրերի մեծ մասում նրանք են գլխավորել մրցաշարային աղյուսակը: Հետո մենք դարձանք ֆավորիտ, քանի որ մինչև նախորդ շաբաթ շատ լավ ֆուտբոլ էինք խաղում: Այժմ առջևում «Չելսին» է, բայց նրանք ֆավորիտ չեն: Մի մոռացեք նաև «Լիվերպուլի», ինչպես նաև «Էվերթոնի» և «Տոտտենհեմի» մասին:

 

Կարծում եմ՝ այս մրցաշրջանում հինգ ակումբներ են պայքարելու Պրեմիեր Լիգայի չեմպիոնության համար,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը:

«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի չեմպիոն (տեսանյութ)

12.05.2019, 19:50

«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի չեմպիոն (տեսանյութ)

Այսօր միաժամանակ կայացան Պրեմիեր Լիգայի 38-րդ տուրի բոլոր 10 հանդիպումները։ Չեմպիոնական պայքարում գտնվող «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Բրայթոնին»։

կարդալ...

«Մանչեսթեր Յունայթեդ» 0-2 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

25.04.2019, 00:55

«Մանչեսթեր Յունայթեդ» 0-2 «Մանչեսթեր Սիթի»  (տեսանյութ)

Այսօր կայացավ Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրից հետաձգված «Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը։

կարդալ...