Նորություններ

Պելեգրինի. «Երկրպագուներն ինձ սիրում են «Յունայթեդին» ջախջախելու համար»

24.03.2014, 13:58

Մանուել Պելեգրինի«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կարծում է, որ «քաղաքայինների» երկրպագուների մեծ մասն իրեն սիրում է սեպտեմբերին «Մանչեսթեր Յունայթեդին» 4:1 հաշվով հաղթելու համար:

 

Գաղտնիք չէ, որ «Սիթիի» երկրպագուների մի մասը դժգոհ էր Ռոբերտո Մանչինիին հեռացնելու որոշումից, սակայն Պելեգրինին արագ կարողացավ վաստակել երկրպագուների սերը:

 

Երեքշաբթի օրը «Սիթին» ընթացիկ մրցաշրջանում երկրորդ անգամ կխաղա «Յունայթեդի» դեմ:

 

-Նոր մարզչի համար շատ կարևոր է իր առաջին մրցաշրջանում հաղթել դերբիում: Ես գիտեմ, որ «Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակը հատուկ կարևորություն ունի երկրպագուների համար: Մենք միշտ տրամադրված ենք հաղթանակի, սակայն պետք է հիշենք, որ մրցելու ենք ուժեղ թիմի հետ,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:

«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի չեմպիոն (տեսանյութ)

12.05.2019, 19:50

«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի չեմպիոն (տեսանյութ)

Այսօր միաժամանակ կայացան Պրեմիեր Լիգայի 38-րդ տուրի բոլոր 10 հանդիպումները։ Չեմպիոնական պայքարում գտնվող «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Բրայթոնին»։

կարդալ...

«Մանչեսթեր Յունայթեդ» 0-2 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

25.04.2019, 00:55

«Մանչեսթեր Յունայթեդ» 0-2 «Մանչեսթեր Սիթի»  (տեսանյութ)

Այսօր կայացավ Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրից հետաձգված «Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը։

կարդալ...