Մոտակա հանդիպումը

20 հոկտեմբեր 2018, 15:30

Նորություններ

Պեպե Մել. «Ֆոսթերն Անգլիայի լավագույն դարպասապահն է»

07.02.2014, 10:40

Բեն Ֆոսթեր«Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Պեպե Մելը կարծում է, որ իր թիմի դարպասապահ Բեն Ֆոսթերը պետք է լինի Անգլիայի ազգային հավաքականի առաջին համարը:

 

«Երեք առյուծների» գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը շարունակում է վստահել Ջո Հարտին՝ անգամ այն դեպքում, երբ վերջինս կորցրել էր տեղը «Մանչեսթեր Սիթիի» հիմնական կազմում:

 

Եթե որևէ անսպասելի բան տեղի չունենա՝ աշխարհի 2014թ-ի առաջնությանը հենց Հարտը կպաշտպանի իր երկրի հավաքականի դարպասը:

 

-Իմ կարծիքով, Բեն Ֆոսթերը Անգլիայի լավագույն դարպասապահն է: Աշխարհի առաջնությանը Հարտի փոխարեն նա պետք է լինի Անգլիայի առաջին համարը: Միգուցե հասականալի թվա, որ ասյպես եմ խոսում Բենի հասցեին, քանի որ նա իմ ֆուտբոլիստն է, սակայն նա իրականում շատ լավ դարպասապահ է,- Մելի խոսքերն է մեջբերում BBC-ն:

«Վեստ Բրոմվիչ» 1-2 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

17.12.2017, 20:08

«Վեստ Բրոմվիչ» 1-2 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր նախավերջին հորիզոնականում գտնվող «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»։

կարդալ...

«Տոտտենհեմ» 1-1 «Վեստ Բրոմվիչ» (տեսանյութ)

25.11.2017, 21:15

«Տոտտենհեմ» 1-1 «Վեստ Բրոմվիչ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրում «Տոտտենհեմ Հոտսպուրը» հյուրընկալել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»։

կարդալ...