Նորություններ

Պետեր Շմեյխելը կարծում է, որ Անգլիայում ամենալավ ֆուտբոլը ցուցադրում է «Տոտտենհեմը»

28.09.2013, 09:23

Պետեր Շմեյխել«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը կարծում է, որ այս պահին Անգլիայի Պրեմիեր Լիգայում ամենաորակյալ ֆուտբոլը ցուցադրում է «Տոտտենհեմը»:

 

«Տոտտենհեմն» առաջնության մեկնարկային 5 խաղերից հետո 12 միավորով առաջին տեղը կիսում է «Արսենալի» հետ: 6-րդ տուրում նրանք կհանդիպեն «Չելսիին»:

 

-Կարծում եմ, որ լավագույն խաղը ցուցադրում է «Տոտտենհեմը»: Ամառվա ընթացքում նրանք լավագույն տրանսֆերներն իրականացրին: Նրանք թողեցին, որ հեռանա իրենց լավագույն ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը, սակայն արդյունքում ավելի ուժեղ դարձան:

 

Նրանք վստահ են խաղում և ցուցադրում են լավագույն ֆուտբոլը: Եթե ավելի շատ ակումբներ պայքարեն չեմպիոնական տիտղոսի համար, դրանից Պրեմիեր Լիգան միայն կշահի:

 

Այս տարի այդ ակումբները վեցն են: Իսկ «Տոտտենհեմը» դեռ կարող է ավելի ուժեղանալ և մյուս տարի չեմպիոնական պայքարի լուրջ հայտ ներկայացնել,- ասել է Շմեյխելը: BBC

«Տոտտենհեմ» 5-4 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

13.05.2018, 20:25

«Տոտտենհեմ» 5-4 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 38-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էլ 9-րդ հորիզոնականում գտնվող «Լեսթեր Սիթիին»։

կարդալ...

«Բրայթոն» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

05.05.2018, 08:56

«Բրայթոն» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրի մեկնարկը տրվեց «Ֆալմեր» մարզադաշտում, ուր «Բրայթոնը» հյուրընկալել էր երկրորդ հորիզոնականում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին»։

կարդալ...