Նորություններ

Պետր Չեխը չի վախենում Կուրտուայի հետ մրցակցությունից

24.12.2013, 18:02

Պետր Չեխ«Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը հայտնել է, որ չի վախենում Տիբո Կուրտուայի հետ մրցակցությունից, եթե բելգիացի դարպասապահը որոշի վերադառնալ Լոնդոն:

 

Արդեն երրորդ անընդմեջ մրցաշրջանն է, ինչ Կուրտուան վարձավճարով հանդես է գալիս «Ատլետիկոյում»: Լա Լիգայում Տիբոն մեծ առաջընթաց է գրանցել, ինչը նրան թույլ կտա վերադառնալ «Սթեմֆորդ Բրիջ»:

 

-Դա կլինի ակումբի որոշումը: Միակ բանը, որ կարող եմ անել, ինչքան հնարավոր է լավ խաղամ և դրանով մարզչին ցույց տամ, որ արժանի եմ հիմնական կազմում խաղալուն: Ես արդեն 10 տարի է խաղում եմ այստեղ և այդ ընթացքում մոտ 20 տարբեր դարպասապահների անուններ են շրջանառվել, սակայն ես ոչ մեկից չեմ վախեցել և շարունակել եմ խաղալ,- Isport պարբերականին հայտնել է Չեխը:

«Չելսի» 1-1 «Հադերսֆիլդ» (տեսանյութ)

10.05.2018, 12:43

«Չելսի» 1-1 «Հադերսֆիլդ» (տեսանյութ)

Երեկ կեսգիշերին կայացավ Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրից հետաձգված «Չելսի» - «Հադերսֆիլդ» հանդիպումը։

կարդալ...

«Չելսի» 1-0 «Լիվերպուլ» (տեսանյութ)

06.05.2018, 21:42

«Չելսի» 1-0 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր «Չելսին» ընդունել էր «Լիվերպուլին»։

կարդալ...