Նորություններ

Պոգբայի փոխարեն «Ռեալը» կգնի Սիսոկոյին

28.07.2016, 11:27

Մուսա ՍիսոկոՄադրիդի «Ռեալը» կիսապաշտպան Մուսա Սիսոկոյի տրանսֆերը գնելու հարցում համաձայնության է եկել «Նյուքասլի» հետ։ 

 

«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի համար պայքարը «Մանչեսթեր Յունայթեդին» զիջելուց հետո «արքայական ակումբը» քայլ կատարեց ավելի հասանելի տարբերակին։

 

Ինչպես հայտնում է The Telegraph֊ը, առաջիկա օրերին Չեմպիոնների Լիգայի գործող գավաթակիրը 30 մլն ֆունտ կառաջարկի Սիսոկոյի համար, ով «Նյուքասլը» լքելու ցանկություն ունի։

 

«Ռեալը» հուսով է այս շաբաթ ավարտին հասցնել Ֆրանսիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը։ Իսպանական ակումբի առաջարկը միանգամայն կգոհացնի «կաչաղակների», ովքեր մինչև Եվրո-2016-ը Մուսային գնահատում էին ընդամենը 22 մլն ֆունտ։

«Արսենալ» 2-0 «Նյուքասլ» (տեսանյութ)

02.04.2019, 10:13

«Արսենալ» 2-0 «Նյուքասլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի վերջին խաղում «Արսենալը» հյուրընկալել էր Ռաֆայել Բենիտեսի «Նյուքասլին»։

կարդալ...

«Լիվերպուլ» 4-0 «Նյուքասլ Յունայթեդ» (տեսանյութ)

26.12.2018, 22:01

«Լիվերպուլ» 4-0 «Նյուքասլ Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրում առաջատար «Լիվերպուլն» ընդունել էր 15-րդ հորիզոնականը զբաղեցնող «Նյուքասլ Յունայթեդին»։

կարդալ...