Մոտակա հանդիպումը

20 հունվար 2018, 16:30

Նորություններ

Պոլ Լամբերտը Ագբոնլահորին տեսնում է Անգլիայի ազգային հավաքականում

18.08.2013, 10:42

Գաբրիել Ագբոնլահոր Պոլ Լամբերտ«Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտը կարծում է, որ իր թիմի հարձակվող Գաբրիել Ագբոնլահորն արժանի է Անգլիայի ազգային հավաքականից հրավեր ստանալուն:

 

«Արսենալին» 1:3 հաշվով հաղթելու գործում մեծ եղավ Ագբոնլահորի ներդրումը: Իր թիմի երկու 11-մետրանոցներն էլ Գաբրիելը վաստակեց, որոնք գոլի վերածեց Կրիստիան Բենտեկեն:

 

-Կարծում եմ՝ բոլորն առաջին հերթին գովեստի խոսքեր կասեն Բենտեկեի հասցեին: Սակայն Գաբրիելն այն ֆուտբոլիստն է, ում մասին պետք է առաջինը խոսել: Նա ուղղակի անկասելի էր: Կարծում եմ՝ սա նրա լավագույն անհատական խաղն էր:

 

Մեր երեք հարձակվողներն էլ լավ գործեցին: Գաբրիելն իր խաղով արժանի է, որպեսզի հրավիրվի ազգային հավաքական, - Լամբերտի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը:

Քայլ Ուոլկերը պատասխանել է Դելե Ալիի ժեստին

05.09.2017, 16:34

Քայլ Ուոլկերը պատասխանել է Դելե Ալիի ժեստին

Երեկ Սլովակիայի դեմ խաղում Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Դելե Ալին միջնամատը ցույց տվեց։ Բոլորը կարծում էին, թե մրցավարին, սակայն պարզվեց՝ իր թիմակից Քայլ Ուոլկերին։

կարդալ...

Ուեյն Ռունին ավարտեց կարիերան Անգլիայի հավաքականում

23.08.2017, 16:54

Ուեյն Ռունին ավարտեց կարիերան Անգլիայի հավաքականում

Անգլիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Ուեյն Ռունին միջազգային կարիերան ավարտելու որոշում է կայացրել։

կարդալ...