Մոտակա հանդիպումը

24 փետրվար 2018, 16:30

Նորություններ

Պոլ Լամբերտը Պետրովին հրավիրում է իր մարզչական շտաբ

10.05.2013, 12:53

Ստիլիան Պետրով«Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտը ցանկանում է խաղային կարիերան ավարտած Ստիլիան Պետրովին հրավիրել մարզչական շտաբ:

 

Հինգշաբթի օրը Պետրովը, ում մոտ 2012 թվականի մարտին հայտնաբերվել էր լեյկեմիա, պաշտոնապես ավարտեց ֆուտբոլային կարիերան: Արդեն հայտնի է, որ Ստիլիանը պատրաստվում է իր ժամանակի մի մասը նվիրել բարեգործական ընկերությանը, որն օգնում է նման հիվանդներին:

 

Մինչդեռ Լամբերտը չի ցանկանում, որ Պետրովն ընդմիշտ հեռանա ֆուտբոլից:

 

-Ես նմանատիպ գաղափար ունեմ մտքումս և ցանկանում եմ խոսել նրա հետ իր մարզչական գործունեության մասին: Վստահ չեմ՝ դա կլինի ամբողջական զբաղվածությամբ, թե մասնակի: Այստեղ նրա համար դուռը միշտ բաց է,- հայտնել է Պոլը: ESPN

«Աստոն Վիլլան» մտադիր է առաջիկա 10 տարվա ընթացքում հաղթել Չեմպիոնների Լիգան

16.06.2016, 15:29

«Աստոն Վիլլան» մտադիր է առաջիկա 10 տարվա ընթացքում հաղթել Չեմպիոնների Լիգան

«Աստոն Վիլլայի» նոր սեփականատեր Տոնի Սյան հայտնել է, որ իրենք մտադիր են առաջիկա 5 տարվա ընթացքում մասնակցել Չեմպիոնների Լիգային, իսկ հաջորդ 5 տարում՝ հաղթել այն։

կարդալ...

«Արսենալ» 4-0 «Աստոն Վիլլա» (տեսանյութ)

15.05.2016, 20:25

«Արսենալ» 4-0 «Աստոն Վիլլա» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի վերջին տուրում «Արսենալը» հյուրընկալել էր «Աստոն Վիլլային», որը հաջորդ մրցաշրջանում կխաղա Չեմպիոնշիպում։

կարդալ...