«Արսենալ» 3-2 «Սաութհեմպտոն» (տեսանյութ)
08.04.2018, 19:31
Վաղը, 16:30
31.03.2014, 12:58
«Սաութհեմպտոնի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն իր թիմի ավագ Ադամ Լալանային համեմատել է Իսպանիայի հավաքականի կիսապաշտպաններ Անդրես Ինիեստայի և Չավիի հետ, որոնք աշխարհի չեմպիոններ են:
Լալանան, ինչպես նաև ակումբում իր թիմակիցներ Լյուկ Շոուն, Ռիկի Լամբերտը և Ջեյ Ռոդրիգեսը բարձր մակարդակով են անցկացնում այս մրցաշրջանը և Անգլիայի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը մասնակցելու լավ շանսեր ունեն: «Նյուքասլի» դեմ նախորդ տուրի խաղում (4:0) 25-ամյա կիսապաշտպանը գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ՝ արժանանալով Պոչետինոյի գովեստին:
-Չկա մեկ այլ անգլիացի ֆուտբոլիստ, ինչպիսին Ադամն է: Նա հատուկ է: Ես նրան միշտ ասել եմ, որ նա իսպանացի ֆուտբոլիստին բնորոշ խաղաոճ ունի: Նա նման է Ինիեստային, Չավիին, Ֆաբրեգասին,- ասել է Պոչետինոն: Daily Mirror
08.04.2018, 19:31
28.02.2018, 19:27