Նորություններ

«Պորտսմուտը» մրցաշրջանի ավարտին կարող է կորցնել պրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակը

08.02.2013, 11:42

ՊորտսմուտԸնթացիկ մրցաշրջանի ավարտին «Պորտսմուտը», որը այժմ հանդես է գալիս Առաջին լիգայում, կարող է հեռացվել ֆուտբոլային լիգայից: Եթե մինչև մրցաշրջանի ավարտը ակումբի երկրպագուների խորհուրդը (Pompey Supporters Trust) չգնի ակումբը, ապա «Պորտսմուտը» կկորցնի պրոֆեսիանալի կարգավիճակը:

 

Ոչ շատ վաղ անցյալում «Պորտսմուտը» հանդես էր գալիս Պրեմիեր Լիգայում և կարող էր թույլ տալ գնել բարձրակարգ ֆուտբոլիստներ, իսկ 2010թ-ին հասավ Անգլիայի գավաթի եզրափակիչ:

 

Այժմ ակումբում վատ ժամանակներ են: Հինգշաբթի օրը հայտնի դարձավ, որ արդեն այս մրցաշրջանի ավարտին «Ֆրեթոն Պարկը» կարող է կորցնել պրոֆեսիոնալի կարգավիճակը:

 

Ներկայիս ղեկավարությունը Pompey Supporters Trust-ին մինչև մրցաշրջանի ավարտը ժամանակ է տվել, որպեսզի լուծեն գնման պրոցեսը, հակառակ դեպքում «Պորտսմուտը» կհեռացվի ֆուտբոլային լիգայից:

«Պորտսմուտը» 1 մլն ֆունտ կստանա, եթե «Լիվերպուլը» հաղթի Պրեմիեր Լիգան

02.04.2014, 11:11

«Պորտսմուտը» 1 մլն ֆունտ կստանա, եթե «Լիվերպուլը» հաղթի Պրեմիեր Լիգան

Եթե «Լիվերպուլին» հաջողվի ընթացիկ մրցաշրջանում հաղթել Պրեմիեր Լիգան, ապա «Պորտսմուտն» իր նախկին ֆուտբոլիստ Գլեն Ջոնսոնի համար «կարմիրներից» 1 մլն ֆունտ հավելավճար կստանա:

կարդալ...

«Պորտսմուտը» երկրպագուների ղեկավարությամբ նոր կյանք է սկսում

20.04.2013, 12:23

«Պորտսմուտը» երկրպագուների ղեկավարությամբ նոր կյանք է սկսում

«Պորտսմուտի» երկրպագուների խումբը (Pompey Supporters Trust) պաշտոնապես ավարտել է ակումբի գնման գործընթացը: PST-ն իր սիրելի ակումբի համար վճարել է 3 մլն ֆունտ:

կարդալ...