Նորություններ

ՊՍԺ-ի նշանառության տակ են հայտնվել Կաբայեն, Մատան և Ազարը

25.12.2013, 12:15

Խուան Մատա Յոհան ԿաբայեԻնչպես հաղորդում է ֆրանսիական L'Equipe պարբերականը, ՊՍԺ-ն հունվարին կփորձի գնել Պրեմիեր Լիգայի երեք ֆուտբոլիստների՝ Յոհան Կաբայեին՝ «Նյուքասլից», Խուան Մատային և Էդեն Ազարին՝ «Չելսիից»:

 

Ֆրանսիական գրանդի տրանսֆերային ցուցակի առաջին տեղում Կաբայեն է, ով ամռանը շատ մոտ էր «Արսենալ» տեղափոխվելուն: 27-ամյա ֆրանսիացու փայլուն խաղի շնորհիվ այժմ «կաչաղակները» Պրեմիեր Լիգայի առաջատարների թվում են:

 

ՊՍԺ-ն ցանկանում է գնել նաև Մատային, ով Մոուրինյոյի գալուց հետո դարձել է պահեստայինների ֆուտբոլիստ: Նա մրցակցությունում իր տեղը զիջում է բրազիլիացի Օսկարին, սակայն «Արսենալի» դեմ վերջին խաղում՝ անգամ Օսկարի բացակայության պայմաններում նա տեղ չգտավ հիմնական կազմում:

 

Տրանսֆերային ցուցակում է նաև Էդեն Ազարը, ով Լիգա 1-ում հանդես գալու փորձ ունի: Սակայն Ազարի տեղափոխությունը քիչ հավանական է, քանի որ Մոուրինյոն թանկ է գնահատում բելգիացի կիսապաշտպանին:

«Չելսի» 1-1 «Հադերսֆիլդ» (տեսանյութ)

10.05.2018, 12:43

«Չելսի» 1-1 «Հադերսֆիլդ» (տեսանյութ)

Երեկ կեսգիշերին կայացավ Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրից հետաձգված «Չելսի» - «Հադերսֆիլդ» հանդիպումը։

կարդալ...

«Չելսի» 1-0 «Լիվերպուլ» (տեսանյութ)

06.05.2018, 21:42

«Չելսի» 1-0 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր «Չելսին» ընդունել էր «Լիվերպուլին»։

կարդալ...