Նորություններ

«ՊՍԺ»-ն բանակցություններ է սկսել Էշլի Քոուլի հետ

10.11.2012, 11:40

Էշլի Քոուլ և Կառլո ԱնչելոտիՖրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին բանակցություններ է սկսել «Չելսի»-ի ձախ պաշտպան Էշլի Քոուլի տեղափոխության համար: Այս տարի լրանում է պաշտպանի պայմանագիրը լոնդոնյան ակումբում: Քոուլը ցանկություն ունի մնալ «Չելսի»-ում, սակայն, հաշվի առնելով թիմը երիտասարդացնելու քաղաքականությունը, նրան կառաջարկեն 12 ամսվա պայմանագիր:

 

Ինչպես հայտնում է Le 10 Sport-ը, եթե առաջ պարզապես կար հետաքրքրություն, ապա այժմ սկսվել է բանակցությունների փուլը:

 

-«ՊՍԺ»-ի առաջարկը Քոուլի համար գայթակղիչ կլինի, ինչպես մարզական, այնպես էլ ֆինանսական առումով, - ասել է «Արսենալ»-ի նախկին խաղացող Ռոբեր Պիրեսը:

 

Ավելացնենք, որ պաշտպանը վնասվածքի պատճառով բաց կթողնի «Լիվերպուլ»-ի հետ խաղը: Պաշտպանությունում նրա տեղը կզբաղեցնի երիտասարդ Ռայան Բերտրանդը, ում հետ «Չելսի»-ում մեծ հույսեր են կապում:

Չելսին հաղթեց Արսենալին և նվաճեց Եվրոպա Լիգայի գավաթը (տեսանյութ)

30.05.2019, 00:51

Չելսին հաղթեց Արսենալին և նվաճեց Եվրոպա Լիգայի գավաթը (տեսանյութ)

Բաքվի Օլիմպիական մարզադաշտում կայացավ Եվրոպա Լիգայի եզրափակիչը, որտեղ միմյանց հետ մրցեցին երկու անգլիական ակումբներ՝ «Արսենալը» և «Չելսին»։

կարդալ...

«Լիվերպուլ» 2-0 «Չելսի» (տեսանյութ)

14.04.2019, 21:22

«Լիվերպուլ» 2-0 «Չելսի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր «Լիվերպուլը» հյուրընկալել էր լավագույն քառյակի համար պայքարող «Չելսիին»։

կարդալ...