Մոտակա հանդիպումը

20 հունվար 2018, 16:30

Նորություններ

«ՊՍԺ»-ն մտադիր չէ հրաժեշտ տալ Իբրահիմովիչին

17.07.2013, 17:29

Զլատան Իբրահիմովիչ«ՊՍԺ»-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին բացառել է ակումբի առաջատարների` պաշտպան Տիագո Սիլվայի և հարձակվող Զլատան Իբրահիմովիչի վաճառքը:

 

Որոշ տվյալների համաձայն, 31-ամյա շվեդին ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին: Սակայն Ֆրանսիայի չեմպիոնները ցանկանում են հաջողության հասնել եվրոգավաթներում Զլատանի հետ միասին:

 

-Կմնա՞ն արդյոք Տիագո Սիլվան և Զլատան Իբրահիմովիչը: Ես ձեզ արդեն ասել եմ, որ այո: Տիագոյի գործակալը հստակ նշել է դա: Նույնն էլ վերաբերվում է Իբրային:

 

Մենք վերջերս ենք պայմանագիր ստորագրել Էդինսոն Կավանիի` աշխարհի լավագույն հարձակվողներից մեկի հետ: Նրան շատ ակումբներ էին ցանկանում ձեռք բերել, սակայն նա տեղափոխվեց հենց մեզ մոտ:

 

Ինչ վերաբերվում է մեր նպատակներին, ապա նրանք առաջվանն են: Մենք ցանկանում ենք հաղթել Չեմպիոնների Լիգան առաջիկա չորս տարիների ընթացքում,- L'Equipe-ին հայտնել է Ալ-Հելաիֆին:

«Լիվերպուլ» 4-3 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

14.01.2018, 22:07

«Լիվերպուլ» 4-3 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, ուր «Լիվ երպուլը» հյուրընկալել էր առաջատար «Մանչեսթեր Սիթին»։

կարդալ...

Քեյնը և Գվարդիոլան դեկտեմբեր ամսվա լավագույններն են

13.01.2018, 13:34

Քեյնը և Գվարդիոլան դեկտեմբեր ամսվա լավագույններն են

«Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը և «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ճանաչվել են Պրեմիեր Լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ, համապատասխանաբար։

կարդալ...