Նորություններ

«ՊՍԺ»-ն պատրաստ է 40 մլն ֆունտ վճարել Ռունիի համար

27.02.2013, 16:12

Ուեյն ՌունիThe Times հեղինակավոր պարբերականը պնդում է, որ «ՊՍԺ»-ն շատ գրավիչ՝ 40 մլն ֆունտի չափով, առաջարկ է անելու «Մանչեսթեր Յունայթեդին» հարձակվող Ուեյն Ռունիին ձեռք բերելու համար:

 

Ռոբին վան Պերսիի գալուց հետո Ուեյնի աստղը կորցրել է իր նախկին շքեղությունը: Ռունին ստիպված է ընդունել, որ նա այլևս թիմի առանցքային խաղացողը չէ:

 
Այս մրցաշրջանում Ռունին խփել է 13 գոլ, որոնցից 10-ը վերջին 13 հանդիպումներում: Հենց Ուեյնն է «մանկունյանցիների» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ 250 հազար ֆունտ աշխատավարձով:

 

Ըստ պարբերականի, «ՊՍԺ»-ն ցանկանում է Ռունիին տեսնել որպես Զլատան Իբրահիմովիչի խաղընկեր:

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...