Մոտակա հանդիպումը

24 փետրվար 2018, 16:30

Նորություններ

Պրեմիեր Լիգայի ակումբները հերթ են կանգնել Պեդրոյի համար

21.05.2015, 20:17

Պեդրո«Արսենալը», «Չելսին», «Լիվերպուլը» և «Տոտտենհեմը» հերթ են կանգնել «Բարսելոնայի» վինգեր Պեդրոյի համար, ով հասանելի կլինի ընդամենը 7 մլն ֆունտով:

 

28-ամյա իսպանացին այս մրցաշրջանում 20 անգամ է եղել Լա Լիգայում «Բարսելոնայի» հիմնական կազմում: Չնայած հարձակման իր եզրում գործելու կարողությանը, Պեդրոն սովորաբար մրցակցությունում զիջում է Մեսսիին, Նեյմարին և Լուիս Սուարեսին:

 

Պեդրոյի պայմանագիրը լրանալու է արդեն 2016թ-ին, և մշտական խաղային պրակտիկա ունենալու ցանկությունը նրան կարող է ստիպել փոխել ակումբը: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «Բարսելոնան» արդեն իր ֆուտբոլիստին առաջարկել է Պրեմիեր Լիգայի ներկայացուցիչներին:

 

Սակայն Պեդրոյի հանդեպ հետաքրքրությունը չի սահմանափակվում Պրեմիեր Լիգայով: Իսպանացու համար, ով հինգ անգամ դարձել է Լա Լիգայի չեմպիոն, պայքարում է նաև «Ինտերը»:

«Սաութհեմպտոն» 0-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

11.02.2018, 22:22

«Սաութհեմպտոն» 0-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Լիվերպուլի» մրցակիցը վտանգավոր գոտում գտնվող «Սաութհեմպտոնն» էր։

կարդալ...

«Տոտտենհեմ» 1-0 «Արսենալ» (տեսանյութ)

10.02.2018, 18:27

«Տոտտենհեմ» 1-0 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Նոր Ուեմբլի» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր սկզբունքային մրցակից «Արսենալին»։

կարդալ...