Նորություններ

Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում ամենից շատ վաճառված մարզաշապիկները

05.08.2013, 22:12

Van-PersieՊրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում ամենից շատ վաճառվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսիի մարզաշապիկը:

 

«Արսենալից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելով՝ բարձրացավ հոլանդացի ռմբարկուի ճանաչելիությունը և նրա մարզաշապիկը ամենից շատ վաճառվեց Պրեմիեր Լիգայի այլ ֆուտբոլիստների մարզաշապիկների համեմատությամբ:

 

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, վան Պերսիին հետևում են նրա թիմակիցներ Ուեյն Ռունին և Շինջի Կագավան:

 

Ավելացնենք, որ Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը չկա այս ցուցակում:

 

Պրեմիեր Լիգայի 2012/13 մրցաշրջանում ամենից շատ վաճառված մարզաշապիկները.

1. Ռոբին վան Պերսի - «Մանչեսթեր Յունայթեդ»
2. Ուեյն Ռունի - «Մանչեսթեր Յունայթեդ»
3. Շինջի Կագավա - «Մանչեսթեր Յունայթեդ»
4. Սերխիո Ագուերո - «Մանչեսթեր Սիթի»
5. Ֆերնանդո Տորրես - «Չելսի»
6. Էդեն Ազար - «Չելսի»
7. Լուիս Սուարես - «Լիվերպուլ»
8. Ջեկ Ուիլշեր - «Արսենալ»
9. Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլեն - «Արսենալ»
10. Սանտի Կազորլա - «Արսենալ»

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

14.07.2018, 14:18

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

Անտոնիո Կոնտեին հեռացնելու հաջորդ օրը «Չելսին» հայտարարեց գլխավոր մարզչի պաշտոնում Մաուրիսիո Սարիին նշանակելու մասին։

կարդալ...