Նորություններ

Պրեմիեր Լիգայի նորեկները. «Հալլ Սիթի»

31.05.2013, 20:01

Հալլ Սիթի2008թ-ին «Հալլ Սիթին» իր պատմության ընթացքում առաջին անգամ տեղափոխվեց անգլիական ֆուտբոլի բարձրագույն առաջնություն: Մինչ այդ, Հալլն Անգլիայի ամենամեծ քաղաքն էր, որի ֆուտբոլային ակումբներից և ոչ մեկը չէր խաղացել լավագույնների հետ: Պրեմիեր Լիգայում «վագրերը» մնացին ընդամենը երկու մրցաշրջան: 2013թ-ին ակումբը Չեմպիոնշիփում զբաղեցնելով երկրորդ տեղը՝ Պրեմիեր Լիգա վերադառնալու ուղեգիր նվաճեց:

 

Թիմը նախորդ տարվանից մարզում է Սթիվ Բրյուսը: «Հալլ Սիթին» մրցաշրջանի մեծ մասում եղավ երկրորդ հորիզոնականում և միայն մրցաշրջանի ավարտին թուլացրեց դիրքերը, սակայն «Ուոթֆորդը» չկարողացավ օգտվել դրանից: Բավական դրամատիկ ստացվեց «Քարդիֆի» հետ վերջին տուրի խաղը, որն ավարտվեց «վագրերի» 2:1 հաշվով հաղթանակով:

 

Հալլ ՍիթիՍթիվ Բրյուսի ստեղծած թիմը Չեմպիոնշիփում հանդես եր գալիս երեք պաշտպաններով: Մարզչի խոսքերով, վերջին անգամ իր թիմն այդ սխեմայով խաղացել է 10 տարի առաջ, երբ Սթիվը մարզում էր «Կրիստալ Փելեսը»: «Հալլում» Բրյուսը փորձեց կիրառել այն սխեման, որը հնարավորություն կտար թաքցնել թույլ օղակները և ավելի լավ օգտագործել ուժեղ օղակները. «Պետք էր մի բան մտածել, որը կօգներ այդ պարագայում ավելի արդյունավետ խաղ կազմակերպել: Արդյունքում թիմը սկսեց խաղալ երեք պաշտպաններով»,- ասել է Բրյուսը:

 

Թիմի հիմնական դարպասապահը Բեն Ամոսն էր, ում վարձակալությամբ վերցրել էին «Մանչեսթեր Յունայթեդից»:

 

Ինչպես «Քարդիֆում», այնպես էլ «Հալլում» չկա վառ ընդգծված ռմբարկու: Ամենաշատ գոլեր խփած ֆուտբոլիստը Կորենն է՝ ով իր անվան դիմաց ունի 9 գնդակ: Երկրպագուների կարծիքով նախորդ մրցաշրջանում լավագույնն է եղել Ալ-Մուհամադին: Չնայած դրան, թիմի իրական առաջատար կարելի է համարել 33-ամյա Ռոբերտ Կորենին, ով «Հալում» է 2010թ-ից:

 

Սթիվ Բրյուս

Թիմի գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսը երբեք չի վախեցել հետ քայլ անել և գլխավորել ցածր առաջնության թիմ: Որից հետո կարելի է միանգամից երկու քայլ առաջ անել: Այդպես եղավ նաև «Հալլի» պարագայում: Նախորդ տարի Բրյուսը երեք տարվա պայմանագիր ստորագրեց «Հալլ Սիթիի» հետ և արդյունքում վերադարձավ Պրեմիեր Լիգա: Նա չի վախենում տաղանդ փնտրել այնտեղ, որտեղ մյուսները ուշադրություն չեն դարձնում:

 

Ասսեմ Ալլան

2010թ-ի ձմռանը ակումբը գնեց եգիպտոսցի գործարար Ասսեմ Ալլանը:

 

Թիմի հիմնական կազմը.

Ստոկդեյլ, Չեստեր, Ֆայս, Հոբս, Ալ-Մուհամադի, Էվանս,Ալեկս Բյուս, Կուննի, Բրեյդի, Կորեն, Գեդո

«Մանչեսթեր Սիթի» 3-1 «Հալլ Սիթի» (տեսանյութ)

09.04.2017, 10:28

«Մանչեսթեր Սիթի» 3-1 «Հալլ Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցը 17-րդ հորիզոնականում գտնվող «Հալլ Սիթին» էր։

կարդալ...

«Արսենալ» 2-0 «Հալլ Սիթի» (տեսանյութ)

11.02.2017, 18:36

«Արսենալ» 2-0 «Հալլ Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրում «Արսենալի» մրցակիցը վտանգավոր գոտում գտնվող «Հալլ Սիթին» էր։

կարդալ...