Մոտակա հանդիպումը

29 սեպտեմբեր 2018, 15:30

Հետաքրքիր Փաստեր

Պրեմիեր Լիգայի պատմության 5 ամոթալի պարտությունները

MU-MC5. «Տոտտենհեմ Հոտսպուր» 9-1 «Ուիգան Ատլետիկ»  | 2009թ․ նոյեմբեր

 

Մինչև ընդմիջում «Տոտտենհեմը» հաղթում էր 1-0 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսում 9 գոլ գրանցվեց, որից 8-ը խփեցին լոնդոնցիները: «Ուիգանի» ֆուտբոլիստներն այնքան էին նեղվել այդ պարտությունից, որ առաջարկել էին վերադարձնել իրենց թիմի այն 400 երկրպագուների գումարները, ովքեր եկել էին «Ուայթ Հարթ Լեյն»: Այդ խաղում Ջերմեյն Դեֆոն դարձավ պենտա տրիկի հեղինակ:

 

 

4. «Նյուքասլ Յունայթեդ» 5-0 «Մանչեսթեր Յունայթեդ» | 1996թ․ հոկտեմբեր

 

1996թ-ին «Նյուքասլ Յունայթեդը» տարավ իր պատմության ամենահայտնի հաղթանակներից մեկը, երբ «մանկունյանցիներին» մարզում էր Սէր Ալեքս Ֆերգյուսոնը: Այդ խաղում բոլոր գոլերն էլ գեղեցիկ էին, սակայն հիշարժան է Ֆիլիպ Ալբերտի խփած գոլը, որը աղ լցրեց «Յունայթեդի» վերքերին:

 

 

3. «Միդլսբրո» 8-1 «Մանչեսթեր Սիթի» | 2008թ․ մայիս

 

Պրեմիեր Լիգայի գրանդ ակումբներից «Մանչեսթեր Սիթին», որը 2013թ-ի նոյեմբերին 6-0 հաշվով հաղթեց «Տոտտենհեմին», ընդամենը 5 տարի առաջ կրել է իր պատմության ամենաամոթալի պարտությունը: Իհարկե այն ժամանակ «Սիթին» այսօրվա աստղային թիմը չուներ, սակայն այնտեղ էին խաղում այնպիսի հայտնի ֆուտբոլիստներ, ինչպիսիք ենք Ստեֆան Այրլենդը, Մարտին Պետրովը, Էլանոն և Դիդի Համաննը:

 

 

2. «Մանչեսթեր Յունայթեդ» 8-2 «Արսենալ» | 2011թ․ օգոստոս

 

«Արսենալի» պատմության ամենաամոթալի պարտությունը գրանցվել է ոչ շատ վաղ անցյալում: 2011թ-ի օգոստոսին «Մանչեսթեր Յունայթեդը» քարուքանդ արեց Լոնդոնի ամենահեղինակավոր ակումբին, որտեղ չնայած կազմի թուլացմանը, խաղում էին Ռոբին վան Պերսին և Թեո Ուոլկոտը: Խաղից հետո Սէր Ալեքսը հայտնեց, որ կարեկցում է Վենգերին, ում ապագան այդ խաղով վտանգվեց «Էմիրեյթսում»:

 

 

1. «Մանչեսթեր Յունայթեդ» 1-6 «Մանչեսթեր Սիթի» | 2011թ․ հոկտեմբեր

 

«Արսենալին» 8-2 հաշվով հաղթելուց ընդամենը 2 ամիս անց «Մանչեսթեր Յունայթեդը» ամոթալի պարտություն կրեց իր սկզբունքային մրցակից «Մանչեսթեր Սիթիից»: 3-0 հաշվով հաղթելու ժամանակ Դարրեն Ֆլետչերը գոլի հեղինակ դարձավ և արթնացրեց «կարմիր սատանաների» հույսը, սակայն «քաղաքայիններն» այդ օրն անկասելի էին: Այս խաղի արդյունքը ցնցեց ողջ ֆուտբոլային աշխարհը:

 

Ամենաշատ գոլերի ռեկորդը ամենևին էլ Պելեին չի պատկանում

Ամենաշատ գոլերի ռեկորդը ամենևին էլ Պելեին չի պատկանում

Թե ինչպես «Սիթին» առաջարկ արեց «Բարսելոնային»

Թե ինչպես «Սիթին» առաջարկ արեց «Բարսելոնային»

Ֆուտբոլի ամենաերիտասարդ երկրպագուն ծնվել է մարզադաշտում

Ֆուտբոլի ամենաերիտասարդ երկրպագուն ծնվել է մարզադաշտում

Բիլբաոյի «Ատլետիկը» 200 երեխայի դեմ

Բիլբաոյի «Ատլետիկը» 200 երեխայի դեմ