Նորություններ

Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրին ընդառաջ

26.09.2015, 10:22

KaneՍեպտեմբերի 26-ին կմեկնարկի Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրը: Առաջին խաղային օրը տեղի կունենան 8 հանդիպումներ, մեկական հանդիպումներ էլ կլինեն կիրակի և երկուշաբթի օրերին: Ձեզ ենք ներկայացնում տվյալ խաղերի վերաբերյալ կազմված անոնսն ու մեր կանխատեսումները:

 

Մինչ անոնսին անցնելը կցանկանայի, որ ուշադրություն դարձնեիք ստորև ներկայացված նկարին: Այս շաբաթվա ընթացքում Անգլիայում անցկացվեցին գավաթային հանդիպումներ, որոնց բնականաբար մասնակցում էին նաև Պրեմիեր Լիգան ներկայացնող թիմերը: Նկարում ցուցադրված է, թե մասնակից թիմերն ի՞նչ քանակի փոփոխություններ են կատարել մեկնարկային կազմում` համեմատած իրենց վերջին խաղերի: Ինչպես տեսնում եք Պրեմիեր Լիգան ներկայացնող թիմերից ամենաշատը մեկնարկային կազմում փոփոխություն է կատարել «Արսենալը» (10), իսկ ամենաքիչը՝ «Վեստ Հեմը» (3):

PL

 

«Տոտտենհեմ» - «Մանչեսթեր Սիթի», 26.09.15, 15:45

 

«Տոտտենհեմը» նախորդ տուրում դժվարին հաղթանակ տարավ «Կրիստալ Փելասի» նկատմամբ: Բավականին լավ տպավորություն է թողնում թիմի նորեկ Սոն Հին Մինը: Կարծես թե Քրիստիան Էրիկսենն էլ սկսում է վերադառնալ իր նախկին լավ մարզավիճակին: Նաբիլ Բենտալեբը չի մասնակցի խաղին, իսկ Մեյսոնի մասնակցությունը հարցականի տակ է:

 

«Մանչեսթեր Սիթին» վերջին անհաջողություններից հետո կարողացավ գավաթային խաղում հաղթել «Սանդերլենդին»: Հիանալի ներգրավվել է թիմի խաղի մեջ Կևին դե Բրյույնեն: Այս խաղում թիմի հայտացուցակից դուրս են մնացել Դելֆն ու Կլիշին, իսկ Կոմպանիի մասնակցությունը հարցականի տակ է:

 

Մեր կանխատեսումը՝ 1-2

 

«Լեսթեր» - «Արսենալ», 26.09.15, 18:00

 

«Լեսթերը» նախորդ տուրում ևս մեկ քամբեք հեղինակեց: Ռանիերիի թիմը գերազանց մարզավիճակում է: Միակ բացասական հանգամանքն այն է, որ թիմն անցկացրած բոլոր 6 խաղերում գոնե 1 գնդակ բաց է թողել սեփական դարպասը: Այս խաղում իր թիմին չի կարողանա օգնել Նաթան Դայերը:

 

«Արսենալը» նախորդ տուրում պարտվեց «Չելսիին»: Ընդհանուր առմամբ թիմը այնքան էլ լավ խաղ չի ցուցադրում: Կարգապահության առումով Վենգերը դժգոհելու առիթ ունի, քանի որ «Արսենալի» ֆուտբոլիստները վերջին 2 խաղերում 3 կարմիր քարտ են ստացել:
Մերտեզակերի և Կոկլենի մասնակցությունն այս խաղին դեռևս հարցականի տակ է:

 

Մեր կանխատեսումը՝ 1-1

 

«Լիվերպուլ» - «Աստոն Վիլլա», 26.09.15, 18:00

 

«Լիվերպուլը» նախորդ տուրում անսպասելի կերպով ձեռքից բաց թողեց հաղթանակը` «Նորվիչի» դեմ խաղում: Իսկ հիմա կան խոսակցություններ, որ Բրենդան Ռոջերսի համար առաջիկա մեկ շաբաթը որոշիչ է լինելու: Ուրախանալու առիթ ունեն երկրպագուները, քանի որ Դանիել Սթարիջը լիովին ապաքինվել է վնասվածքից և փորձում է վերականգնել իր երբեմնի մարզավիճակը: Քրիստիան Բենտեկեն և Ջորդան Հենդերսոնը չեն մասնակցի այս խաղին` վնասվածքի պատճառով:
«Աստոն Վիլլան» մրցաշրջանն անհաջող սկսեց, բայց հիմա կարծես թե ամեն ինչ կարգավորվում է: Թիմը հաղթեց գավաթային խաղում և կշարունակի պայքարը հաջորդ փուլում: Այս խաղում հարցականի տակ են Ադամա Տրաորեի և Իդրիս Գեյեի մասնակցությունը:

 

Մեր կանխատեսումը՝ 1-1

 

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սանդերլենդ», 26.09.15, 18:00

 

«Մանչեսթեր Յունայթեդը» դանդաղ, բայց վստահ քայլերով առաջ է շարժվում: Թիմում իրեն հիանալի է դրսևորում երիտասարդ Անտոնի Մարսյալը, ով գոլի հեղինակ դարձավ նաև գավաթային խաղում: Բացի Լյուկ Շոուից, վնասվածք ունի նաև Մարկոս Ռոխոն, իսկ սա արդեն լուրջ խնդիր է Լուի վան Գաալի համար:

 

«Սանդերլենդը» պարզապես անհասկանալի արդյունքներ է գրանցում: Շատ անհաջող կերպով մեկնարկելուց հետո, շատ են խոսակցությունները, որ Դիկ Ադվոկատին շուտով կհեռացնեն զբաղեցրած պաշտոնից: Այս խոսակցություններն ավելի սրվեցին, երբ թիմը գավաթային խաղում խոշոր հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին», այն էլ սեփական հարկի տակ:

 

Մեր կանխատեսումը՝ 3-0

 

«Սաութհեմպտոն» - «Սուոնսի», 26.09.15, 18:00

 

«Սաութհեմպտոնը» նախորդ տուրում սեփական հարկի տակ պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Բայց պետք է նշել, որ բավականին լավ հանդիպում անցկացրեցին Ռոնալդ Կումանի ֆուտբոլիստները: Գերազանց մարզավիճակում է գտնվում Գրացիանո Պելլեն: Դեռևս վնասվածքից չեն ապաքինվել Ռայան Բերտրանը և Յորդի Կլասին: «Սուոնսին» շատ լավ է մեկնարկել այս մրցաշրջանում: Գերազանց մարզավիճակում են գտնվում Բաֆետիմբի Գոմիսը, Անդրե Այուն և Էշլի Ուիլյամսը:

 

Մեր կանխատեսումը՝ 2-1

 

«Ստոկ Սիթի» - «Բորնմուտ», 26.09.15, 18:00

 

«Ստոկը» նախորդ տուրում շատ մոտ էր այս մրցաշրջանում իր առաջին հաղթանակին, բայց «Լեսթերի» քամբեքը փչացրեց նրանց տրամադրությունը: Անհասկանալի է «Ստոկի» ցուցադրած անբավարար արդյունքների իրական պատճառը: Թիմը բավականին լավ և մարտունակ կազմ ունի, բայց ինչ որ բան այն չէ: Գավաթային խաղում տարած հաղթանակը հնարավոր է վստահություն հաղորդի Մարկ Հյուզի ֆուտբոլիստներին: Դեռևս հարցականի տակ է Մամե Բիրամ Դիուֆի մասնակցությունն այս խաղին: Նախորդ տուրում «Բորնմուտն» իր պատմության մեջ առաջին տնային հաղթանակը տոնեց Պրեմիեր Լիգայում: Ֆիթնես-թեստը դրական հանձնելուց հետո հնարավոր է՝ այս խաղին կարողանա մասնակցել թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը` Տոմի Էլֆիկը:

 

Մեր կանխատեսումը՝ 0-1

 

«Վեստ Հեմ» - «Նորվիչ», 26.09.15, 18:00

 

«Վեստ Հեմը» նախորդ տուրում անակնկալ կերպով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»: Սլավեն Բիլիչի թիմը ֆենոմենալ արդյունքներ է գրանցում այս մրցաշրջանում: Միակ բացասական հանգամանքն այն է, որ թիմի խաղը շատ անկայուն է: Այս խաղին հարցականի տակ է Շեյխու Կույատեի և Կարլ Ջենկինսոնի մասնակցությունը: «Նորվիչը» նախորդ տուրում կարողացավ ոչ-ոքի խաղալ «Լիվերպուլի» հետ: Ալեքս Նիլի թիմը չնայած իր համեստ հնարավորություններին, կարողանում է դրական արդյունքներ գրանցել:

 

Մեր կանխատեսումը՝ 2-0

 

«Նյուքասլ» - «Չելսի», 26.09.15, 20:30

 

Վերջին 5 խաղերում «Չելսին» չի կարողանում հաղթահարել «Նյուքասլի» արգելքը: Այս անգամ իրավիճակը մի փոքր այլ է: Չնայած մրցաշրջանի սկզբում եղած անհաջողություններին, թիմը հիմա լավ մարզավիճակում է գտնվում և անկասկած կփորձի անել հնարավոր ամեն ինչ այս խաղում հաջողության հասնելու համար:

 

«Նյուքասլը» ևս այն թիմերից է, որն անհաջող է մեկնարկել այս մրցաշրջանում: Սթիվ Մակլարենի թիմն ունի անհրաժեշտ ամեն ինչ լավ հանդես գալու համար, բայց արդյունքները չեն տպավորում: «Նյուքասլը» նախորդ տուրում սեփական հարկի տակ պարտվեց «Ուոթֆորդին»՝ 1:2 հաշվով: Միգուցե Մակլարենին ժամանակ է հարկավոր նոր թիմ կառուցելու համար:

 

Մեր կանխատեսումը՝ 1-2

 

«Ուոթֆորդ» - «Կրիստալ Փելես» 27.09.15 19:00

 

«Ուոթֆորդն» ինչպես արդեն նշեցի հաղթել է «Նյուքասլին»: Կիկե Սանչես Ֆլորեսի թիմը վստահ քայլերով առաջ է շարժվում: Ունենալով բավականին լավ և մարտունակ կազմ` «Ուոթֆորդը» կարող է լուրջ խնդիրներ ստեղծել նույնիսկ գրանդ ակումբների համար: «Կրիստալ Փելասը» նախորդ տուրում պարտվեց «Տոտենհեմին», բայց խաղային առումով լավ հանդես եկավ: Ալան Պարդյուն այս խաղում չի կարողանա օգտվել Ջոել Ուորդի և Մարուան Շամախի ծառայություններից, իսկ Սքոտ Դանի մասնակցությունը հարցականի տակ է:

 

Մեր կանխատեսումը՝ 0-0

 

«Վեստ Բրոմվիչ» - «Էվերթոն», 28.09.15, 23:00

 

«Վեստ Բրոմվիչը» նույնպես անհաջող մեկնարկելով այս մրցաշրջանում՝ վերջապես կարողացավ հավաքվել և նախորդ տուրում մրցակցի հարկի տակ հաղթեց «Աստոն Վիլլային»: Թիմի խաղի մեջ շատ լավ է ընդգրկվել վենեսուելացի հարձակվող Սալոմոն Ռոնդոնը: «Էվերթոնը» նախորդ տուրում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Սուոնսիի» հետ, բայց լավ հանդիպում անցկացրեց: Միակ բացասական դրվագը այդ խաղում եղավ Միրալյասի կարմիր քարտը: Բելգիացին 92 -րդ րոպեին դուրս եկավ խաղադաշտ և 2 րոպե անց վաստակեց անմիտ հեռացում:

 

Մեր կանխատեսումը՝ 0-1

Վերլուծությունը՝ Միրո Ալեքսանյանի

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

21.06.2018, 18:42

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Շախտյորի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրեդին գնելու մասին։

կարդալ...

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

20.06.2018, 10:17

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Գերմանիայի ազգային հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է մոտ 22 մլն ֆունտ։

կարդալ...