Նորություններ

Պրեմիեր Լիգայում կիրառվելու է պատժի հետադարձ ձևը

24.05.2013, 14:29

Անգլիայի Պրեմիեր ԼիգաՀաջորդ մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում որոշակի դրվագների համար կարող է գործածվել խաղացողներին պատժելու հետադարձը ձևը: Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը:

 

Խոսքն այն մասին է, որ այժմ Ֆուտբոլի ասոցացիան կարող է երկարաժամկետ որակազրկել ֆուտբոլիստներին կանոնների կոպիտ խախտման համար, որոնք տեսել է մրցավարը, սակայն նախընտրել է չպատժել:

 

Սա մասնավորապես թույլ կտա խուսափել այնպիսի իրավիճակներից, ինչպիսին որ եղավ «Ուիգանի» կիսապաշտպան Քալում Մակմանամանի հետ: Վերջինս խուսափեց որակազրկումից այն դեպքում, որ «Նյուքասլի» պաշտպան Մասադիո Հայդարայի նկատմամբ կոպիտ խախտում էր թույլ տվել: Այդ ժամանակ Ֆուտբոլի ասոցացիան իրավունք չուներ պատժել ֆուտբոլիստին:

ԱՖԱ-ի նախագահը չի հավատում 2014թ-ի աշխարհի առաջնությունում Անգլիայի հավաքականի հաղթանակին

06.09.2013, 15:02

ԱՖԱ-ի նախագահը չի հավատում 2014թ-ի աշխարհի առաջնությունում Անգլիայի հավաքականի հաղթանակին

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ  Գրեգ Դայքը կարծում է, որ 2014թ-ի աշխարհի առաջնությունում հաղթելն «անիրական» է Անգլիայի հավաքականի համար:

կարդալ...

Յան Հոլոուեյը որակազրկվել է երկու խաղով

04.09.2013, 16:47

Յան Հոլոուեյը որակազրկվել է երկու խաղով

«Կրիստալ Փելեսի» գլխավոր մարզիչ Յան Հոլոուեյը մրցավարին քննադատելու համար որակազրկվել է երկու խաղով և տուգանվել է 18 հզր ֆունտով:

կարդալ...