Մոտակա հանդիպումը

26 սեպտեմբեր 2020, 15:30

Նորություններ

Պրեմիեր Լիգան վերադառնում է (տեսանյութ)

17.06.2020, 09:34

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված աշխարհում երկար ժամանակ կանգ էին առել բոլոր սպորտային իրադարձությունները, այդ թվում նաև Անգլիայի Պրեմիեր Լիգան։

 

Աստիճանաբար վերսկսում են Եվրոպայի Թոփ առաջնությունները։ Հունիսի 17-ին կկայանա Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրից հետաձգված «Աստոն Վիլլա» - «Շեֆիլդ Յունայթեդ» և «Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ» հանդիպումները։

 

Օրացույցում հանդիպումները շատ խիտ են դասավորված։ Մինչև հուլիսի 4-ը գրեթե ամեն հանդիպումներ կկայանան, որից հետո յուրաքանչյուր 3 օրը մեկը կհետևենք 1 տուրի։ Առաջնության վերջին տուրը հուլիսի 26-ին է։

 

Անվտանգության նկատառումներով բոլոր խաղերը կկայանան դատարկ մարզադաշտերում։

Պրեմիեր Լիգան ամենագրավիչն է

20.09.2020, 02:40

Պրեմիեր Լիգան ամենագրավիչն է

Էվերտոն-Վեսթ Բրոմվիչ 5-2 Լիդս-Ֆուլհեմ  4-3 Մանչեսթեր Յունայթեդ- Քրիստալ Պելաս 1-3 Արսենալ-Վեսթ Հեմ 2-1։   21 գնդակ։ Այ այսքան գոլ է գրանցվել այսօրվա խաղային օրում ընդամենը չորս խաղերում։ Սա ԱՊԼ-ի ամենաբարձր ցուցանիշն է խաղային մեկ օրվա համար, երբ խաղերի քանակը չորսից ավել չի եղել։

կարդալ...

Լա Լիգայի նախագահը վախենում է, որ Պրեմիեր Լիգան կդառնա «ֆուտբոլային ԷնԲիԷյ»

15.04.2016, 20:31

Լա Լիգայի նախագահը վախենում է, որ Պրեմիեր Լիգան կդառնա «ֆուտբոլային ԷնԲիԷյ»

Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը վախենում է, որ անգլիական Պրեմիեր Լիգան կարող է դառնալ «ֆուտբոլային ԷնԲիԷյ» և իր մեջ կենտրոնացնել բոլոր աստղերին՝ ինչպես մարզիչներին, այնպես էլ՝ ֆուտբոլիստներին։

կարդալ...