Նորություններ

Ջեկ Բուտլանդ. «Ստոկ Սիթի» տեղափոխվելս ամեն առումներով հարմար էր ինձ»

01.02.2013, 14:33

Ջեկ Բուտլանդ«Ստոկ Սիթիի» նորեկ դարպասապահ Ջեկ Բուտլանդը մեկնաբանել է իր տրանսֆերը «Բիրմինգհեմից» «Ստոկ Սիթի»:

 

-Շատ ուրախ եմ, որ հանդես եմ գալու «Ստոկ Սիթիում»: Սա իմ կարիերայի հաջորդ ժամանակահատվածն է լինելու: Անհամբեր սպասում եմ դրան:

 

Ուրախ եմ, որ սա վերջապես կատարվեց: Բախտս բերեց: Տեղափոխվում եմ հիանալի ակումբ: Նրանք շատ լավ են հանդես գալիս Պրեմիեր Լիգայում և նրանք հիանալի երկրպագուներ ունեն:

 
«Ստոկ Սիթի» տեղափոխվելս ամեն առումներով հարմար էր ինձ,- հայտնել է Բուտլանդը:

 

Գործարքի արժեքը կազմել է մոտավորապես 5 մլն ֆունտ: Մրցաշրջանի մնացած հատվածը Ջեկը վարձավճարով կանցկացնի «Բիրմինգհեմում»:

 

Հիշեցնենք, որ 19-ամյա դարպասապահը հրաժարվեց տեղափոխվել «Չելսի», որովհետև ցանկանում էր ստանալ մշտական խաղային պրակտիկա:

Ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատ վաստակած 20 ակումբները

05.09.2018, 14:00

Ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատ վաստակած 20 ակումբները

Շվեյցարական «CIES Football Observatory» կայքը ներկայացրել է Եվրոպայի Թոփ-5 առաջնությունների վերջին 8 տարվա ֆինանսական վերլուծությունը։

կարդալ...

«Չելսին» տրանֆերային շուկայում դարպասապահի նոր ռեկորդ սահմանեց

09.08.2018, 16:12

«Չելսին» տրանֆերային շուկայում դարպասապահի նոր ռեկորդ սահմանեց

«Չելսին» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ատլետիկի» դարպասապահ Կեպա Արիսաբալագայի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 80 մլն եվրո (71 մլն ֆունտ)։

կարդալ...