Նորություններ

Ջեկ Ուիլշերը կարող է բաց թողնել «Բավարիայի» հետ խաղը

12.03.2013, 10:18

Ջեկ Ուիլշիր«Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը կոճի վնասվածքի պատճառով ամենայն հավանականությամբ բաց կթողնի Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղը «Բավարիայի» հետ:

 

Այդ վնասվածքը Ուիլշերը ստացել էր «Տոտտենհեմի» հետ հյուսիսլոնդոնյան դերբիի ընթացքում: Ապաքինվելու համար Ջեկը մեկնել է Դուբայ:

 

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, սպասվում է, որ Ուիլշերը իր թիմի հետ չի մեկնի Մյունխեն: Բացի դա, մեծ հարցականի տակ է նրա մասնակցությունը «Սուոնսիի» հետ խաղին: 

 

Թերթերում տեղ գտած լուրերի համաձայն, «Արսենալի» հետ կմեկնի վնասվածքից ապաքինված Կիերան Գիբսը, ով կլուծի պաշտապանության ձախ եզրում առաջացած խնդիրները: Նաև խոսվում է, որ Վենգերը կարող է Վոյցեխ Շեսնիին թողնել պահեստայինների նստարանին:

«Տոտտենհեմ» 1-0 «Արսենալ» (տեսանյութ)

10.02.2018, 18:27

«Տոտտենհեմ» 1-0 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Նոր Ուեմբլի» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր սկզբունքային մրցակից «Արսենալին»։

կարդալ...

«Արսենալ» 5-1 «Էվերթոն» (տեսանյութ)

03.02.2018, 23:39

«Արսենալ» 5-1 «Էվերթոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Արսենալը» հյուրընկալել էր 10-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնին»։

կարդալ...