Նորություններ

Ջեկ Ուիլշերը վերսկսել է մարզումները

06.04.2013, 10:46

Ջեկ Ուիլշեր«Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերի առողջական վիճակի մասին վտանգավոր կանխատեսումներն արդեն անցյալում են, քանի որ ֆուտբոլիստը երեկ վերադարձել է ընդհանուր խումբ և ամբողջ ծրագրով մասնակցել է մարզումներին:

 

Հիշեցնենք, որ 21-ամյա անգլիացին բացակայում է մարտի 3-ից, երբ պարտվեցին «Տոտտենհեմին» 2:1 հաշվով, իսկ ինքը ստացավ կոճի վնասվածք: Ջեկը մի քանի շաբաթ ուղղակի հանգստացավ:

 

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, երկուշաբթի օրվանից Ուիլշերը վերսկսել է մարզումները, իսկ ահա ուրբաթ օրը նա ամբողջ ծրագրով մարզումների է մասնակցել: Սակայն «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չի ցանկանում ռիսկի գնալ և Ջեկին չի հայտավորի շաբաթ օրը «Վեստ Բրոմվիչի» հետ խաղին: 

 

Սպասվում է, որ Ջեկը դաշտ կվերադառնա հաջորդ շաբաթ՝ «Նորվիչի» հետ խաղում:

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

20.06.2018, 10:17

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Գերմանիայի ազգային հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է մոտ 22 մլն ֆունտ։

կարդալ...

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

05.06.2018, 20:10

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

Ունաի Էմերիի գլխավորությամբ «Արսենալի» առաջին նորեկը դարձավ «Յուվենտուսի» նախկին պաշտպան Շտեֆան Լիխտշտայները։

կարդալ...