Նորություններ

Ջեկ Ուիլշեր․ «Մենք այլևս չենք ցանկանում պայքարել չորրորդ տեղի համար»

16.08.2013, 08:48

Ջեկ Ուիլշեր«Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը հայտնել է, որ իր թիմը հոգնել է չորրորդ տեղի համար պայքարելուց և այժմ ավելին է ուզում:

 

Արդեն ութ տարի է, ինչ «Արսենալը» ոչինչ չի նվաճել, իսկ լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը բացահայտ հայտնել է, որ լավագույն քառյակում տեղ զբաղեցնելը իր համար մեծ նվաճում կլինի: Սակայն Ուիլշերն ավելին է ուզում:

 

-Մենք հասականում ենք երկրպագուների հիասթափությունը, քանի որ դա մեզ էլ անհանգստացնում: «Արսենալը» պետք է սովորի լինել այն ակումբը, որը հաղթում է ցանկացած տիտղոս և մրցանակ: Սակայն այժմ մենք առանց տիտղոսի ենք արդեն ութ տարի:

 

Եկել է ժամանակը, որ մենք էլ հաղթանակներ ունենանք: Մենք չենք ցանկանում պայքարել ուղղակի չորրորդ տեղի համար, մենք ցանկանում ենք լինել «Սիթիի», «Յունայթեդի» և «Չելսիի» շարքերում: Մենք զգում ենք, որ բավական ուժեղ ենք դրա համար,- ասել է Ուիլշերը: talkSPORT

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

20.06.2018, 10:17

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Գերմանիայի ազգային հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է մոտ 22 մլն ֆունտ։

կարդալ...

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

05.06.2018, 20:10

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

Ունաի Էմերիի գլխավորությամբ «Արսենալի» առաջին նորեկը դարձավ «Յուվենտուսի» նախկին պաշտպան Շտեֆան Լիխտշտայները։

կարդալ...