Նորություններ

Ջեկ Ուիլշեր. «Առջևում մեծ մրցաշրջան է սպասվում»

12.07.2013, 13:42

Ջեկ Ուիլշեր«Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը կարծում է, որ առաջիկա մրցաշրջանն իր թիմի համար շատ կարևոր է լինելու:

 

Այս ամառ «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին» նոր մարզիչներ ձեռք բերեցին, մինչդեռ «Արսենալի» ղեկին շարունակում է մնալ Արսեն Վենգերը: Ուիլշերն, արդեն մոռացած լինելով, թե քանի տարի է անցել վերջին մրցանակը հաղթելուց հետո` հույս ունի, որ իր թիմը կօգտվի այս իրավիճակից:

 

-Առջևում մեծ մրցաշրջան է սպասվում մեզ: Մի շարք գերակումբներ փոխել են իրենց գլխավոր մարզիչներին, իսկ մենք ունենք մարզիչ, ով վաղուց է այստեղ: Նա լավ է ճանաչում լիգան, դրա համար էլ սա մեծ մրցաշրջան կլինի մեզ համար: Հույս ունեմ` մենք կկարողանանք առաջ շարժվել:

 

Մենք արդեն 7 կամ 8 տարի որևէ մրցանակ չենք նվաճել: Երկրպագուները գիտակցում են դա, իսկ մենք զգում ենք ճնշումը: Մենք պետք է քայլ առաջ կատարենք,- Sports Illustrated-ի հետ հարցազրուցում հայտնել է Ուիլշերը:

 

«Լեսթեր Սիթի» 3-1 «Արսենալ» (տեսանյութ)

10.05.2018, 11:48

«Լեսթեր Սիթի» 3-1 «Արսենալ» (տեսանյութ)

Երեկ կեսգիշերին կայացան Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրից հետաձգված 4 հանդիպումներ։ «Արսենալն» իր նախավերջին խաղում հյուրընկալվել էր «Լեսթեր Սիթիին»։

կարդալ...

«Արսենալ» 5-0 «Բերնլի» (տեսանյութ)

06.05.2018, 21:37

«Արսենալ» 5-0 «Բերնլի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր 7-րդ հորիզոնականում գտնվող «Բերնլիին»։

կարդալ...