Նորություններ

Ջեյ Ռոդրիգեսը հրավիրվել է Անգլիայի ազգային հավաքական

07.11.2013, 17:42

Ջեյ ՌոդրիգեսԱնգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հայտնել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավիրվել են Չիլիի և Գերմանիայի հավաքականների դեմ ընկերական խաղերի համար: Առաջին անգամ «երեք առյուծներից» հրավեր է ստացել «Սաութհեմպտոնի» հարձակվող Ջեյ Ռոդրիգեսը:

 

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա Ռոդրիգեսն ապահովել է իր տեղը թիմի հիմնական կազմում՝ մինչ այս պահը խփելով 3 գնդակ: Բացի Ռոդրիգեսից, «Սաութհեմպտոնից» հրավեր են ստացել նաև Ադամ Լալլանան և Ռիկի Լամբերտը:

 

Ավելացնենք, որ Չիլիի և Գերմանիայի հավաքականների դեմ խաղերը տեղի կունենան նոյեմբերի 15-ին և 19՝ «Ուեմբլի» մարզադաշտում:

«Արսենալ» 3-2 «Սաութհեմպտոն» (տեսանյութ)

08.04.2018, 19:31

«Արսենալ» 3-2 «Սաութհեմպտոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր վտանգավոր գոտում գտնվող «Սաութհեմպտոնին»։

կարդալ...

«Սաութհեմպտոն» 0-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

11.02.2018, 22:22

«Սաութհեմպտոն» 0-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Լիվերպուլի» մրցակիցը վտանգավոր գոտում գտնվող «Սաութհեմպտոնն» էր։

կարդալ...