Նորություններ

Ջենկինսոնը հավատում է, որ «Արսենալը» կհաղթահարի «Բավարիայի» արգելքը

17.12.2013, 21:19

Կարլ Ջենկինսոն«Արսենալի» աջ պաշտպան Կարլ Ջենկինսոնը հավատում է, որ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչում իրենք կարող են հաղթել Մյունխենի «Բավարիային»:

 

Նախորդ մրցաշրջանում «զինագործներն» «Ալյանց Արենայում» անակնկալ հաղթանակ տարան՝ 0:2, սակայն երկու խաղերի արդյունքում դուրս մնացին հետագա պայքարից: Ջենկինսոնը հավատում է, որ այս անգամ իր թիմի բախտը կբերի:

 

-«Բավարիան» ֆանտաստիկ ակումբ է, սակայն մենք գիտենք, որ կարող ենք հաղթել նրանց: Նախորդ մրցաշրջանում մենք դա ապացուցել ենք:

 

Ոչ բոլորին է հաջողվում «Բարաիային» իր դաշտում հաղթել 0:2 հաշվով: Եթե մենք ցանկանում ենք դառնալ Եվրոպայի ուժեղագույն ակումբներից, ապա պետք է կրկին անենք դա,- ասել է Ջենկինսոնը: talkSPORT

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

20.06.2018, 10:17

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Գերմանիայի ազգային հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է մոտ 22 մլն ֆունտ։

կարդալ...

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

05.06.2018, 20:10

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

Ունաի Էմերիի գլխավորությամբ «Արսենալի» առաջին նորեկը դարձավ «Յուվենտուսի» նախկին պաշտպան Շտեֆան Լիխտշտայները։

կարդալ...