Մոտակա հանդիպումը

10 օգոստոս 2018, 23:00

Նորություններ

Ջերարդի կարծիքով Անգլիան այլևս սխալվելու իրավունք չունի

27.03.2013, 11:09

Սթիվեն ՋերարդԱնգլիայի ազգային հավաքականի ավագ Սթիվեն Ջերարդը կարծում է, Չեռնոգորիայի հետ 1:1 հաշիվը իր թիմին թույլ չի տալիս այլևս սխալվել:

 

Ընթացիկ ընտրական փուլում անգլիացիները հաղթել են միայն Սան Մարինոյին և Մոլդովային, իսկ մյուս երեք հավաքականների հետ խաղացել են միևնույն 1:1 հաշվով: Ռոյ Հոջսոնի թիմն առջևում ունի 4 հանդիպում: Ջերարդը կարծում է, որ իրենք պետք է տրամադրվեն միայն հաղթանակի:

 

-Մենք առաջվա պես վստահ ենք, որ խմբում կգրավենք առաջին հորիզոնականը: Պետք է հաղթենք մյուս խաղերում: Իհարկե, մենք պետք է բարելավենք մեր խաղը՝ համեմատելով այն բանի հետ, թե ինչ խաղ ցույց տվեցինք այսօր երկրորդ խաղակեսում: Պետք է խաղալ այնպես, ինչպես խաղացինք առաջին խաղակեսում:

 

Բնականաբար, մենք պետք է երեք միավոր վաստակենք Ուկրաինայի հետ խաղից, ուր մենք մեկնելու ենք սեպտեմբերին: Եվ մեզ հարկավոր են կատարյալ արդյունքներ տանը,- հայտնել է Ջերարդը: Sky Sports

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...

«Լիվերպուլը» ներկայացրել է Նաբի Կեյտային

28.06.2018, 16:48

«Լիվերպուլը» ներկայացրել է Նաբի Կեյտային

«Լիվերպուլը» կիսապաշտպան Նաբի Կեյտային ներկայացրել է որպես իր ֆուտբոլիստ։ Հիշեցնենք, որ մերսիսայդցիները «Լայպցիգի» հետ համաձայնության էին եկել դեռ նախորդ օգոստոսին։ Հունվարին «կարմիրները» փորձեցին արագացնել տեղափոխությունը, սակայն ապարդյուն։

կարդալ...