Նորություններ

Կամերոն Ջերոմը տուգանվեց 50 հզր ֆունտով

14.08.2013, 15:42

Կամերոն Ջերոմ«Ստոկ Սիթիի» հարձակվող Կամերոն Ջերոմը բուքմեյքերական գրասենյակում խաղադրույք կատարելու համար տուգանվել է 50 հզր ֆունտի չափով:

 

Հիշեցնենք, որ ֆուտբոլային ասոցիացիան վերջերս է արգելել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներին խաղադրույքներ կատարել որևէ խաղի վրա: Այսպիսով, հունիսին «Տոտտենհեմի» կիսապաշտպան Անդրոս Թաունսենդը որակազրկվեց 4 ամսով և տուգանվեց 18 հզր ֆուտնով:

 

Այս անգամ պատիժն ավելի խիստ է: Ֆուտբոլային ասոցիացիայի անկախ խորհուրդը տեղեկացել է, որ Ջերոմը մի քանի անգամ զգուշացվել է նման խաղադրույքներ կատարելու համար: Չնայած այն բանի, որ ֆուտբոլիստն ընդունել է իր մեղքը, որոշվել է նրան տուգանել զգալի մեծ գումարի չափով` 50 հզր ֆունտով:

 

Հավելենք, որ Ջերոմը խաղադրույքներ չի կատարել  իր թիմի մասնակցությամբ խաղերի վրա:

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...

«Ստոկ Սիթի» 1-2 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

07.04.2018, 20:06

«Ստոկ Սիթի» 1-2 «Տոտտենհեմ»  (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր նախավերջին հորիզոնականում գտնվող «Ստոկ Սիթիին»։

կարդալ...