Մոտակա հանդիպումը

22 սեպտեմբեր 2018, 15:30

Նորություններ

Ջոն Թերրի. «Կարող եմ շաբաթական 2-3 խաղի մասնակցել»

18.04.2013, 20:41

Ջոն Թերրի«Չելսիի» ավագ Ջոն Թերրին հայտնել է, որ այժմ գտնվում է լավ մարզավիճակում և կարող է շաբաթական 2-3 խաղի մասնակցել:

 

Հիշեցնենք, որ Թերրին Ֆրենկ Լեմպարդի հետ տեղ չգտավ «Սիթիի» հետ Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ խաղում: Բենիտեսը դա բացատրեց մրցակցությամբ և անգամ ակնարկեց, որ Թերրիին դիտարկում է պահեստայինի խաղացող:

 

Սակայն ֆուտբոլիստը կարծում է, որ ինքը կարող է շատ խաղերի մասնակցել:

 

-Վերջին ժամանակներս շատերն են խոսում այն ամսին, թե արդյո՞ք ես կարող եմ մեկ շաբաթում երկու կամ երեք խաղի մասնակցել: Ես կարող եմ, եթե անհրաժեշտություն լինի: Ես չգիտեմ, թե որտեղից են այդ խոսակցությունները: Ես լավ մարզավիճակում եմ և ամեն օր մասնակցում եմ մարզումներին:

 

Ես պատրաստ եմ խաղալ, սակայն եթե մարզիչը ինձ թողնում է պահեստայիններին և այլ ֆուտբոլիստ է դաշտ դուրս բերում, ապա դա իմ համար խնդիր չէ: Եթե ես խաղում եմ, ապա դա հիանալի է, եթե ոչ, ապա ամենագլխավոր երկրպագուն եմ:

 

Իհարկե, հեշտ չէ «Ուեմբլիում» մնալ պահեստայինների նստարանին, սակայն ես մարզչի հետ խնդիրներ չունեմ,- Թերրիի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:

«Չելսի» 4-1 «Քարդիֆ Սիթի» (տեսանյութ)

16.09.2018, 10:07

«Չելսի» 4-1 «Քարդիֆ Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում «Չելսին» հյուրընկալել էր առաջնության նորեկ «Քարդիֆ Սիթիին»։

կարդալ...

Ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատ վաստակած 20 ակումբները

05.09.2018, 14:00

Ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատ վաստակած 20 ակումբները

Շվեյցարական «CIES Football Observatory» կայքը ներկայացրել է Եվրոպայի Թոփ-5 առաջնությունների վերջին 8 տարվա ֆինանսական վերլուծությունը։

կարդալ...