Նորություններ

Ջոն Ռադին նոր պայմանագիր է ստորագրել «Նորվիչի» հետ

01.11.2013, 11:42

Ջոն Ռադի«Նորվիչ Սիթիի» դարպասապահ Ջոն Ռադին 4 տարով երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ:

 

Այժմ Ռադին «Նորվիչում» հանդես կգա մինչև 2017թ-ը: Ակումբը նաև իրավունք է ձեռք բերել ավտոմատ կերպով երկարաձգել պայմանագիրը ևս 12 ամսով:

 

Ջոնը «Քերոու Ռոուդ» է տեղափոխվել 2010թ-ին՝ «Էվերթոնից» և այդ պահից հասցրել է մասնակցել 107 հանդիպման: Անցած տարի Ռադին նորամուտը նշեց Անգլիայի ազգային հավաքականում:

 

Հիշեցնենք, որ ամռանը Ռադիի համար պայքարում էր «Չելսին»: «Կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն 27-ամյա անգլիացուն տեսնում էր որպես երկրորդ դարպասապահ, ով կապահովագրեր Պետր Չեխին, սակայն Ջոնը նախընտրեց մնալ «Նորվիչում» և խաղալ յուրաքնչյուր շաբաթ:

 

-Ես ավելի քան ուրախ եմ պայմանագիրը երկարաձգելու համար: Ակումբը, ֆուտբոլիստները և երկրպագուները ինձ շատ լավ են վերաբերվում,- ասել է Ռադին:

Նոր պայմանագրի հարցում «Լեսթերը» համաձայնության է եկել Վարդիի հետ

23.06.2016, 16:18

Նոր պայմանագրի հարցում «Լեսթերը» համաձայնության է եկել Վարդիի հետ

«Լեսթերը» վերջ դրեց իր հարձակվող Ջեյմի Վարդիի նկատմամբ «Արսենալի» հետաքրքրությանը՝ հայտնելով ֆուտբոլիստի հետ նոր պայմանագրի հարցում համաձայնության գալու մասին։

կարդալ...

Մրցաշրջանի լավագույն հանդիպումները (տեսանյութ)

01.06.2016, 21:18

Մրցաշրջանի լավագույն հանդիպումները (տեսանյութ)

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայկական Interfootball Armenia յութուբյան ալիքի հերթական տեսանյութը։

կարդալ...