Նորություններ

Ջորդան Այբը բաց կթողնի մեկ ամիս

02.03.2015, 16:50

Ջորդան Այբ«Լիվերպուլի» վինգեր Ջորդան Այբը ծնկի կապանի վնասվածքի պատճառով բաց կթողնի մինչև մեկ ամիս:

 

Վերջին շաբաթների ընթացքում 19-ամյա Այբը տեղ գտավ Բրենդան Ռոջերսի թիմի հիմնական կազմում՝ հիանալի կատարելով աջ վինգերի պարտականությունները: Սակայն Եվրոպա Լիգայում «Բեշիկթաշի» դեմ պատասխան խաղում Ջորդանը վնասեց ծունկը:

 

Այդ վնասվածքի պատճառով անգլիացին չկարողացավ մասնակցել Պրեմիեր Լիգայում «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղին, որում «կարմիրները» հաղթեցին 2:1 հաշվով:

 

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, այժմ հայտնի է, որ Այբը կվերադառնա մեկ ամիս հետո:

«Տոտտենհեմ» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

16.09.2018, 09:57

«Տոտտենհեմ» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Ուեմբլի» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր «Լիվերպուլին»։

կարդալ...

Ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատ վաստակած 20 ակումբները

05.09.2018, 14:00

Ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատ վաստակած 20 ակումբները

Շվեյցարական «CIES Football Observatory» կայքը ներկայացրել է Եվրոպայի Թոփ-5 առաջնությունների վերջին 8 տարվա ֆինանսական վերլուծությունը։

կարդալ...